Կարծիք

22.12.2020 10:59


Նիկոլի իշխանությունը ոչ միայն դավաճանների ու պոպուլիստների, այլ նաև տգետների իշխանություն է

Նիկոլի իշխանությունը ոչ միայն դավաճանների ու պոպուլիստների, այլ նաև տգետների իշխանություն է
Նիկոլը էլի՛ ստում է
Նիկոլի իշխանությունը ոչ միայն դավաճանների ու պոպուլիստների, այլ նաև տգետների իշխանություն է։ Եվ ահա հերթական մի տգետ Նիկոլին տվել է իր կարծիքով, փրկօղակ՝ հղում անելով «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքին», որը որևէ կապ չունի ՀՀ պետական սահմանների հետ։
Եվ այսպես, ասում եմ՝ 2010 թվականի օրենքը ոչինչ չի սահմանում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասով։
Աշխարհի որևէ երկրում պետական սահման չի գծվում ներքին վարչատարածքային բաժանման մասին օրենքով։
Հերթական էժանագին այս մանիպուլյացիան նախատեսված է Նիկոլին իշխանության բերած ժեխի համար, որը իր տիրոջ ամեն ստից հետո հասնում է նիրվանայի։
Մեր երկրի թիվ մեկ խնդիրը տգիտությունն է։
Նիկոլի ու նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե կուզեք՝ այո, բռնի ուժով պիտի կրթենք նաև հասարակության էդ հատվածին, որ այլևս որևէ ընտրության ժամանակ չգնա ու իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության։
Ես ժեխին հայրենիք չեմ տալու։
Հիմա՛ ես լինելու եմ Հանրապետության Հրապարակում՝ Նիկոլից ու ժեխից իմ հայրենիքը փրկելու համար։
Ժեխը իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու։ Ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից։
Ու բռնի ուժով տանել կրթելու։
Սա այլև ազգային անվտանգության լրջագույն հարց է։
Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ։
Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք։
Մենք ժեխապետություն չենք ունենալու։
Վստահ եղեք։
Հ. Գ. Պետական սահման գծելու հարցը լուծվում է 2 կամ ավել պետությունների կողմից ստեղծված միջպետական հանձնաժողովի կողմից՝ միջազգային պայմանագրով, որի հիման վրա ընդունվում են ներպետական օրենքները:
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը