Քաղաքական

22.12.2020 10:31


«Հորս արև ես կապ չունեմ Նիկոլի հետ»․ Արարատ Միրզոյանը լացել է և սուտ երդում տվել

«Հորս արև ես կապ չունեմ Նիկոլի հետ»․ Արարատ Միրզոյանը լացել է և սուտ երդում տվել

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հիմա ամեն բան անում է հանուն Նիկոլ Փաշինյանի, ավելին, օրերս հայտարարել էր, որ «Փաշինյանի զինվորն է»։ Բայց պարզվում է նոյեմբերի 9-ին նա լրիվ այլ տրամադրություններ է ունեցել, երբ հանդիպել է ցուցարարներին, ովքեր գնացել էին իշխանություններից պատասխան պահանջելու։

Այդ օրվա իրադրաձությունների կիզակետում գտնվող մի քաղաքացի մեզ պատմեց, որ նոյեմբերի 9-ի գիշերը, երբ Միրզոյանը հանդիպել է ցուցարարներին աղիողորմ լացել է և հայտարարել, որ կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ․ «Երբ ցուցարարները հանդիպեցին Արարատ Միրզոյանին` նա ասաց «հորս արև ես կապ չունեմ Նիկոլի արածի հետ»»,-ասաց մեր զրուցակիցը։

Հիմա, երբ նա հպարտորեն քայլում է Փաշինյանի կողքին, ավելին, մասնակցում է «սգո երթ» շոուին, շատերը հասկանում են, որ նրա գիշերային լացը «կոկորդիլոսի արցունք է եղել», իսկ «հոր արև» սուտ երդվելը այս իշխանությունների համար մի բաժակ ջուր խմելու պես բան է։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը