Քաղաքական

22.12.2020 10:29


Դանիբեկյանը սիրում է խաղալ պետության ճակատագրի հետ և PlayStation

Դանիբեկյանը սիրում է խաղալ պետության ճակատագրի հետ և PlayStation

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վերջին մեկ տարվա գործունեությունը ակնհայտ դարձրեց, որ մեկ դատավորի կայացրած որոշումը կարող է կարևոր դեր խաղալ պետության կյանքում։ Հենց Դանիբեկյանի ապօրինի որոշման արդյուքնում էր, որ նախագահ Քոչարյանը չկարողացավ մեկնել Մոսկվա և գործի դնել իր անձնական կապերը, որը կարող էր հայանապաստ լուծումներ ապահովել 44-օրյա պատերազմում։ Դանիբեկյանն ըստ էության իր որոշմամբ խաղաց պետության անվտանգության հետ ու Հայաստանում օրինական իշխանության հաստատումից հետո նա վստահաբար որոշ հարցերի պատասխանելու պարտավորություն կունենա։

Պարզվում է սակայն, որ դատավոր Դանիբեկյանը ոչ միայն պետության անվտանգության և արդարադատության հեղինակության հետ է սիրում խաղալ, այլև սիրում է խաղալ նաև PlayStation: Ընդ որում դատավոր Դանիբեկյանի օրերս տարածված լուսանկարից հասկանալի է, որ իր PlayStation խաղալը առավել օգտակար է պետության համար, քանի արդարադատության հեղինակության հետ խաղալը։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը