Կարծիք

22.12.2020 09:46


Պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել և օր առաջ ազատվել վտանգի աղբյուր հանդիսացող վարչապետից և իր թիմից

Պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել և օր առաջ ազատվել վտանգի աղբյուր հանդիսացող վարչապետից և իր թիմից
ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՎՏԱՆԳՆ Է ՍՏԻՊԵԼ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ
22.12.2020թ. (երեքշաբթի) ժամը 11:00-ին գործընկերներիս հետ ՀՀ փաստաբանների պալատի գտնվելու վայրից երթով շարժվելու ենք դեպի ՀՀ Ազգային ժողով, իսկ այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազություն:
Ներկայացնելու ենք հետևյալ փաստաթղթերը՝
ա) ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու և վարչապետին անվստահություն հայտնելու պահանջը.
բ) փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդորը.
գ) ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդումը:
Մենք՝ փաստաբաններս ցանկանում ենք Մարդուն պաշտպանել Հայաստանի Հանրապետության դրոշը կրող դատարանում:
Մեր պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել և օր առաջ ազատվել վտանգի աղբյուր հանդիսացող վարչապետից և իր թիմից:
Փաստաբանների պալատի նախագահ
Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը