Քաղաքական

22.12.2020 08:54


Փաշինյանը հավանաբար հասկացել է, որ այլևս իշխանություն չունի․ եթե իրավիճակը շատ շիկանա, չի բացառվում, որ առաջիկա օրերին հրաժարական տա՝ հայտարարելով արտահերթի գնալու մասին․ «Հրապարակ»

Փաշինյանը հավանաբար հասկացել է, որ այլևս իշխանություն չունի․ եթե իրավիճակը շատ շիկանա, չի բացառվում, որ առաջիկա օրերին հրաժարական տա՝ հայտարարելով արտահերթի գնալու մասին․ «Հրապարակ»

«Սյունիքի մարզում երեկվա խայտառակ ընդունելությունից հետո, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ այլևս երկրում իշխանություն չունի և հարկավոր է հնարավորինս շուտ գնալ արտահերթ ընտրությունների։

Ընդդիմությունն այսօրվանից ավելի է կոշտացնում պայքարը՝ զանգվածային գործադուլներ, դասադուլներ, հանրահավաքներ, նստացույցեր։ Եթե իրավիճակը շատ շիկանա, չի բացառվում, որ առաջիկա օրերին Փաշինյանը հրաժարական տա՝ հայտարարելով արտահերթի գնալու մասին։

Ըստ գործող օրենսդրության, ԱԺ-ն 2 շաբաթվա ընթացքում 7-օրյա ընդմիջումով պետք է նոր վարչապետ ընտրի, երկրորդ փորձի ձախողումից հետո ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվում է, և ոչ շուտ, քան 40, ոչ ուշ, քան 50 օրվա միջակայքում նշանակվում են ԱԺ ընտրություններ։ Եթե նոր վարչապետ չի ընտրվում, ապա նախկինը դառնում է վարչապետի ԺՊ և ինքն էլ կազմակերպում է ընտրությունները»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը