Կարծիք

22.12.2020 08:31


Սիսիանի եկեղեցում տեղի ունեցածը միջազգային մամուլում մեծ արձագանք է գտել

Սիսիանի եկեղեցում տեղի ունեցածը միջազգային մամուլում մեծ արձագանք է գտել
Սիսիանի եկեղեցում տեղի ունեցածը միջազգային մամուլում մեծ արձագանք է գտել։ Սա շատ նշանային երեւույթ է. պետության ղեկավարին, ըստ էության, եկեղեցուց դուրս են վռնդել։ Սա իրոք արտառոց դեպք է ու միջազգային մամուլի համար կարեւոր "քեյս" - դեպք։
Ցանկացած եկեղեցի, անգամ ամենաքիչ հետեւորդ ունեցողն, իր արարողությունների ժամանակ հիշատակում ու օրհնում է պետության ղեկավարին։ Այդ պարտադիր ավանդույթը սկսվել է դեռեւս 4-րդ դարից, Բյուզանդիայում, ու պարտադիր է անգամ ժողովրդավարական աշխարհիկ երկրների համար։
Հիմա ըստ էության։ Որոշ իրենցքայլականներ աղմուկ են բարձրացրել, ասելով, որ եկեղեցին նման պահվածքով մուտք է գործել քաղաքականություն, ինչի իրավունքը չունի։
Դա այդպես չէ, նման իրավունք եկեղեցին ունի։
Եկեղեցին եւ պետությունը տարանջատված են, սակայն եկեղեցին, քաղաքականությունն ու քաղաքացիական հարցերը միմյանցից տարանջատված չեն։ Ցանկացած եկեղեցու հիմքն Ավետարանն է եւ եկեղեցին չի կարող դեմ գնալ Ավետարանական սկզբունքներին եւ իր բարոյաէթիկական նորմերին։
Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական սոցիալական հայեցակարգից մի մեջբերում բերեմ. "Երբ եկեղեցին ի վիճակի չէ ենթարկվել պետական օրենքներին եւ իշխանության հրահանգներին, եկեղեցու հոգեւորականները կարող են դիմել հետեւյալ գործողություններին. առաջացած խնդրի կապակցությամբ իշխանության հետ մտնել երկխոսության մեջ, դիմել ժողովրդին ժողովրդավարական կանոններին համապատասխան փոխելու օրենսդրությունը, կամ իշխանության խնդրո առարկա որոշումը, դիմել միջազգային հանրությանը, կամ դիմել իր հետեւորդներին խաղաղ անհնազանդության կոչով":
Ես հատուկ եմ Ռուս Ուղղափառ եկեղեցու օրինակը բերել, որն ավանդաբար իշխանությանն ամենահնազանդ եկեղեցիներից է միշտ եղել։ Եթե բերեի կաթոլիկ եկեղեցու, կան բողոքականների սոցիալական հայեցակարգերից օրինակներ, ապա կգտնեինք անգամ իշխանության ներկայացուցչին կյանքից զրկելու իրավունքի օրինակներ, բնականաբար, խիստ հիմնավորված դեպքերում։
Սիսիանի հոգեւորականն ընդամենը խաղաղ անհնազանդության դրսեւորում է իրեն թույլ տվել, ինչի իրավունքը եկեղեցին ունի։
Ցավոք, նախկինում նույնպես նման դրսեւորման համար առիթներ են եղել, ինչը եկեղեցին չի արել։ Սա համարենք ընդամենը սկիզբը։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը