Կարծիք

21.12.2020 19:52


Դեկտեմբերի 22-ին ես և Կոնտրա լեգեմ փաստաբանական գրասենյակը կլինենք գործադուլի մեջ

Դեկտեմբերի 22-ին ես և Կոնտրա լեգեմ փաստաբանական գրասենյակը կլինենք գործադուլի մեջ
ԳՈՐԾԱԴՈւԼ
Հիմք ընդունելով երկրում ստեղծված իրավիճակը, կարևորելով փաստաբանական համայնքի միասնականությունը, ընդունելով ի գիտություն ընդդիմադիր դաշտի` համազգային գործադուլի կոչը` հայտարարում եմ, որ առնավազն վաղը` դեկտեմբերի 22-ին ես և Կոնտրա լեգեմ փաստաբանական գրասենյակը կլինենք գործադուլի մեջ: Գործադուլը ենթադրում է դատարաններում, նախաքննական և վարչական մարմիններում փաստաբանական վարույթների կասեցում` մինչև փաստաբանական համայնքի` աշխատանքի վերադառնալու որոշման կայացումը: Գործադուլից բացառություն կարող է սահմանվել բացառապես հավաքների մասնակիցների նկատմամբ իրավական ներազդեցության դեպքում, քանի որ գործադուլի նպատակը, ի թիվս այլոց, գործող իշխանության հրաժարականին հասնելն է և հանուն այդ նպատակի գործադուլից դուրս գալը արդարացված քայլ է:
Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը