«Անկոչ հյուրը». Նիկոլ Փաշինյանին ոչ մի տեղ չեն սպասում. Коммерсантъ-ի անդրադարձը Փաշինյանի՝ Եռաբլուր և Սյունիք այցերին
Նիկոլ Փաշինյանը գնալով դժվարանում է կատարել պետության ղեկավարի գործառույթները: Հասարակության մեջ նրա ցանկացած երևալը սկանդալի և էլ ավելի մեծ գրգռման է հանգեցնում: Շաբաթ օրը ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, որպեսզի Փաշինյանը կարողանա ծաղիկներ դնել զինվորական պանթեոնում, իսկ երկուշաբթի նա էլ ավելի նուրբ խնդրի առաջ է կանգնել՝ ուղևորություն դեպի երկրի հարավային հատված: Այս շրջանի բնակիչները սովոր են այն փաստին, որ ադրբեջանական դիրքերն իրենց բնակավայրերից գտնվում են 70 կմ կամ նույնիսկ 100 կմ հեռավորության վրա, և այժմ սահմանը գծվում է բառացիորեն իրենց քաղաքների և գյուղերի ծայրամասերի երկայնքով, գրում է ռուսական «Կոմերսանտ»-ը:
Լրատվամիջոցը նշում է՝ երկուշաբթի Հայաստանում լրանում է եռօրյա սուգը, որը հայտարարվել էր Լեռնային Ղարաբաղում զոհվածների հիշատակի համար: Այս ընթացքում տարբեր հայ քաղաքական գործիչներ փորձել են այցելել Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ հայտնվել են հարյուրավոր թարմ գերեզմաններ: Այնուամենայնիվ, երկրում տեղի ունեցած ծանր քաղաքական ճգնաժամը ինքն իրեն «զգացնել է տվել»՝ մարդիկ վիճում էին, թե ով իրավունք ունի այցելել հուշահամալիր, իսկ ով՝ ոչ:
Ընդդիմության ներկայացուցիչները Գարեգին Նժդեհի հուշարձանից դեպի Եռաբլուր շարժվել են նույնիսկ պաշտոնապես հայտարարված սուգից առաջ՝ դեկտեմբերի 18-ին: Դրան մասնակցել է շուրջ 10 հազար մարդ, որոնք իրենց հետ մոմեր, ջահեր ու մահացածների լուսանկարներ են ունեցել:
Լուրերն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը սգո առաջին օրն հանգուցյալների շիրիմներին է այցելելու, լուրջ անկարգությունների տեղիք են տվել երկրում: Առավոտյան նրա հ ակառակորդները շարվել էին Եռաբլուրի մոտ՝ հայտարարելով, որ «դավաճան Նիկոլը» իրավունք չունի գալ այնտեղ, որտեղ թաղված են պատերազմի հերոսները: Փաշինյանը չէր ցանկացել նահանջել, իսկ հետո ոստիկանությունը, ուժ գործադրելով, միջանցք էր բացել, որով կառավարության ղեկավարը կարողացել էր մուտք գործել գերեզմանատուն: Նա նույնպես միայնակ չէր, այլ աջակիցների հետ, բայց ընդդիմադիր շատ լրատվամիջոցներ պնդում էին, որ վերջիններս հավաքվել են երկրի վարչական ռեսուրսների հաշվին:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը նշել էր, որ Փաշինյանը սուգն օգտագործում է քաղաքական նպատակներով, և երեքշաբթի, դեկտեմբերի 22-ից, ընդդիմությունը նախատեսում է համընդհանուր գործադուլ սկսել` իր հրաժարականը պարտադրելու համար: Նկատենք, որ հայկական ընդդիմությունը մեկ անգամ արդեն վերջնագիր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ դարձյալ երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 7-ից առաջ: Բայց նա հաջողությամբ էր անցել այդ փուլը՝ հայտարարելով, որ հրաժարական չի ներկայացնելու՝ առանց «ժողովրդի կամարտահայտման»:
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Սյունիքի մարզ: Մինչև վերջերս երկրի հարավում գտնվող այս շրջանը Ադրբեջանի հետ սահմանակից էր միայն արևմուտքում, որտեղ տեղակայված է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը: Մարզի արևելյան սահմանը շատ ձևական բնույթ ուներ, քանի որ այն սահմանակցում էր ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
Այնուամենայիվ, դեռ հոկտեմբերին ադրբեջանական զորքերը մտան Սյունիքի մարզին հարակից Զանգելանի շրջան, և այժմ այնտեղ սահմանազատում է իրականացվում՝ խորհրդային վարչական սահմանների երկայնքով: Նրանց խոսքով՝ Գորիս և Կապան քաղաքների միջև ճանապարհը մի քանի անգամ մտնում է Ադրբեջանի տարածք: Խորհրդային տարիներին կառուցված Կապանի օդանավակայանի տարածքի մի մասը նույնպես այնտեղ է հասնում:
Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարությունը, նշելով՝ առաջիկա օրերին կտրվեն լրացուցիչ բացատրություններ:
Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, ասել է քաղաքացիներին. «Ես ուզում եմ կրկնել, որ մենք Սյունիքի մարզից ոչ մի միլիմետր չենք զիջել, ճիշտ այնպես, ինչպես մեկ միլիմետր հող չենք զիջել Հայաստանի Հանրապետությունից՝ որպես ամբողջություն»:
Այնուամենայնիվ, եթե անգամ իշխող «Իմ քայլը» դաշինքի անդամ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հավատարիմ մնա վարչապետին, ապա միևնույնն է՝ տեղի քաղաքների քաղաքապետերը չեն էլ թաքցնում, որ իրենք ամենևին էլ գոհ չեն հյուրից:
«Այսօր դուք ձեր ձեռքերով թշնամուն նվիրեցիք արյունով պահված պատմական երկիրը, մեր բնակավայրերը նվիրեցիք թուրքին: Որոտանից մի քանի մետր հեռավորության վրա պետք է տեղակայվի ադրբեջանցին: Ի՞նչ սրտով պետք է Որոտանը շարունակի ապրել ու ստեղծագործել: Դուք ասացիք, որ սահմաններն անվտանգ են: Դուք գնում եք Կապան տանող «անվտանգ» ճանապարհով և ձեռք եք սեղմելու նրա կողքին կանգնած թշնամու հետ»,-ՀՀ վարչապետի դիմելով՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
Հայ քաղաքագետ Վիգեն Հակոբյանը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի պահվածքը համեմատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պահվածքի հետ: Չնայած օգոստոսին սկսված լայնածավալ բողոքներին՝ Լուկաշենկոն նախանձախնդրորեն շարունակում էր շրջել երկրով մեկ և ելույթ ունենալ հասարակության առջև: Սակայն, փորձագետի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը չի կարողանա կրկնել իր բելառուս գործընկերոջ փորձը:
«Լուկաշենկոն, լինելով իշխանության գլխին ավելի քան 20 տարի, կառուցեց կոշտ կառավարման համակարգ, որը բավականին արդյունավետ էր: Փաշինյանի իշխանությունը հիմնված չէ որևէ լուրջ ինստիտուցիոնալ կառույցի վրա: Ընդհակառակը, նա ապամոնտաժեց բոլոր նախորդ՝ լավ կամ վատ կառույցները և ոչինչ չստեղծեց դրանց փոխարինելու համար: Հիմա նա ոչինչ չունի: Երեկվա՝ գերեզմանատանը տեղի ունեցած գործողությունները ցույց տվեցին, որ այդ ամենն իր ռեսուրսների առավելագույն մասն է: Նա պահպանում է իշխանությունը ոչ թե իր ուժի, այլ ընդդիմության թուլության պատճառով: Քանի դեռ ամեն ինչ սահմանափակված է խաղաղ ցույցերով ու երթերով, ընդդիմության շատ կողմնակիցներ կարծում են, որ հնարավոր է տանը մնալ: Բայց հենց որ նրանք հասկանան, որ իրենց ներկայությունը կրիտիկական է, այս մարդիկ ևս կլինեն փողոցում»,-նկատել է նա:

Աղբյուրը՝ tert.am