Ուրախ եմ, որ Սյունիքում ազատագրման գործընթացը սկսվել է, գործը պետք է շարունակել Երևանում և ազատագրել Հայաստանը՝ Էրդողանի և Ալիևի պաշտպանության ներքո գտնվող Փաշինյանից. Անդրանիկ Թևանյան
Այսօր Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցն այն տրագիկոմեդիայի շարունակությունն էր, որը Եռաբլուրում շատ տգեղ և կեղտոտ ձևով բեմադրվեց: Հիմա փորձ արվեց նույնը բեմադրել Սյունիքում, և արդյունքում Նիկոլ Փաշինյանը ճողոպրեց Սյունիքի մարզից.Tert.am-ի հետ զրույցում նշեց «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցին և սյունեցիների կողմից ճանապարհներ փակելուն, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը չայցելեց Գորիս, Կապան, Քաջարան և Մեղրի:
«Ուրախ եմ, որ Սյունիքում ազատագրման գործընթացը սկսվել է, գործը պետք է շարունակել Երևանում և ազատագրել Հայաստանը՝ Էրդողանի և Ալիևի պաշտպանության ներքո գտնվող Փաշինյանից»,-նշեց նա:
Թևանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այցելությունները շատ թանկ են նստում Հայաստանի վրա, որովհետև ամբողջ ոստիկանական ռազմական համակարգերը զորաշարժի մեջ են դրվում և փորձում են ապահովվել այդ «էժանագին շոուն»:
«Այս ամենի նպատակը աթոռին մնալը, այսպես կոչված «ժողովրդի վարչապետը» հսկայական զորքով ու թիկնազորով պաշտպանվում է ժողովրդից, բայց ուզում է բեմադրել մի թատրոն, որը կոչվում է «աջակցություն վարչապետին», բայց դա չի ստացվելու, Հայաստանը կապիտուլյացիայի հասցրած Նիկոլ Փաշինյանն անելիք չունի և իր համար ամենաապահով վայրը կարող է լինել մեկուսարանը, որտեղ նա կարող է հայտնվել համապատասխան հանձնաժողովի քննության պրոցեսներից հետո»:
Անդրանիկ Թևանյանը նշեց, որ պարտություն ենք կրել, հազարավոր մեղադրանքներ են հնչել՝ ընդհուպ մինչև դավաճանության, սակայն որևէ քրեական գործ չի հարուցվել, սակայն իշխանափոխությունից հետո պետք է հասկանալ, թե ինչո՞ւ այս ամենը տեղի ունեցավ:
«Ինքն այդ ամենից վախենում է՝ շատ լավ իմանալով, թե ինչ է արել և հիմա ատամներով պահում է իշխանությունը: Իր համար կարևոր է նույնիսկ միտումնավոր քաղաքացիական բախումներ հրահրելը, արյունահեղություն ապահովել և հերթական անգամ «մարտի 1» կազմակերպելը: Ինքն ամեն ինչ փորձում է անել, որ մնա աթոռին՝ պառակտելու մեր հասարակության մինչև վերջին բջիջը, փորձելու է վնասել Հայաստանի Հանրապետությունը, եթե նախկինում ասում էր՝ կա՛մ կլինեմ ես վարչապետ, կա՛մ Հայաստանը այլ վարչապետ չի ունենա, հիմա ասում է՝ կա՛մ ես իշխանություն կունենամ, կա՛մ Հայաստանը չի լինի: Իր ծրագիրը պետք է ամեն գնով տապալել, և դա պետք է Հայաստանի քաղաքացիները ամեն գնով իրականացնեն»,-ընդգծեց նա:
Ուրախ եմ, որ Սյունիքում ազատագրման գործընթացը սկսվել է, գործը պետք է շարունակել Երևանում և ազատագրել Հայաստանը՝ Էրդողանի և Ալիևի պաշտպանության ներքո գտնվող Փաշինյանից. Անդրանիկ Թևանյան
Այսօր Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցն այն տրագիկոմեդիայի շարունակությունն էր, որը Եռաբլուրում շատ տգեղ և կեղտոտ ձևով բեմադրվեց: Հիմա փորձ արվեց նույնը բեմադրել Սյունիքում, և արդյունքում Նիկոլ Փաշինյանը ճողոպրեց Սյունիքի մարզից. Tert.am-ի հետ զրույցում նշեց «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցին և սյունեցիների կողմից ճանապարհներ փակելուն, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը չայցելեց Գորիս, Կապան, Քաջարան և Մեղրի: