Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին ստորագրել է հրամանագիր, որով երկրի Հյուսիս-արևմտյան շրջանի սահմանային Սվատ հովտում մտցվել է շարիաթ։ Այդպիսով, Զարդարին ընդառաջել է տեղի իսլամիստներին և փորձում է կանխել նրանց համագործակցությունը «Թալիբանի» և «Ալ-Ղաիդայի» հետ։ Իրադարձության նախօրեին Պակիստանի Ազգային ասամբլեյան միաձայն ընդունել էր Սվատ հովտում շարիաթ մտցնելու բանաձև՝ ուղղված նախագահին։
Պակիստանի նախագահը Սվատ հովտում շարիաթ է մտցրել