Հունվարի 12-ին զորք է մտցվել Թունիսի մայրաքաղաք, որտեղ արդեն մոտ մեկ ամիս է՝ շարունակվում են զանգվածային խռովությունները։ Զինվորականները տեղակայվել են քաղաքի կարևորագույն կետերում, այդ թվում նաև այն համայնքում, որտեղ հունվարի 11-ի երեկոյան բախում էր տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Այս մասին հաղորդում է «Agence France-Presse»-ը։
Նախօրեին հաղորդել են, որ քաղաքում անվտանգության ուժերի հետ բախման հետևանքով 21 մարդ է զոհվել, իսկ ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվը հասնում է 50-ի։
Հիշեցնենք, որ խռովությունները սկսվել են երկրի հյուսիսում, 2010թ. դեկտեմբերից, իսկ հետո տարածվել են մայրաքաղաք Թունիսում։ Քաղաքացիները դեմ են դուրս գալիս գործազրկության բարձր մակարդակին (նաև՝ բուհերի շրջանավարտների շրջանում) և սննդամթերքի գների աճին։
Խռովությունները նոր թափ են առել 26-ամյա բարձագույն կրթություն ունեցող տղամարդու ինքնահրկիզումից հետո։ Ինքնասպանության պատճառ է դարձել այն, որ ոստիկանությունը նրանից առգրավել է բանջարեղենը, որի վաճառքով նա զբաղվում էր առանց թույլատվության։
Թունիսի մայրաքաղաք զորք է մտցվել