Սա այլևս վերքաղաքական խնդիր է, համազգային հարց ու հստակ սահմանազատում
Դեկտեմբերի 21-ը ձմեռային արևադարձի օրն է. ցերեկվա ամենակարճ տևողությամբ օրը, որից հետո ցերեկվա ժամերը, նույնն է, թե՝ Արէգակի Լույսը սկսում է ավելանալ...
Դա նաև էներգետիկ շրջադարձի օր է:
Շատ հին հնում, իսկական ու արժանապատիվ հայերիս հաղթանակող նախնիները տեղյակ էին այդ բոլոր տիեզերական նրբերանգներին: Ու գիտեին, որ ամենաերկար գիշերվանից հետո սկսում է խավարի նահանջը:
Հիմա մենք էլ գիտենք, համենայն դեպս՝ չիմացողներն էլ իմացան, իսկ առավել հետաքրքրասերների համար ինտերնետ որոնիչներ կան, չշեղվենք:
Ու դեկտեմբերի 22-ի կեսօրից Հայաստանում՝ մեր հայրենիքում պետք է սկսվի խավարի, չարիքի, այս չարաղետ ու կորստաբեր չիշխանության վերջնական նահանջը, որը պետք է անխուսափելիորեն հանգեցնի փաշինյանական մղձավանջի մոտալուտ վախճանին:
Սա՛ է, այլ բան չկա:
Ու բացահայտորեն գահավիժող պետության ղեկից այս «յալանչիների» խմբավորմանը հեռացնելու գործում չկա արդեն որևէ «ներքաղաքական հարց»: Մեկ ամիս առաջ էլ հարցը ներքաղաքական չէր: Ներքին՝ ընդդիմություն-իշխանություն պայքարի հարց չէր ու չէ՛: Պարզապես հիմա դա արդեն տեսանելի ու ընկալելի է անհամեմատ շատ ավելի մեծ թվով հայրենակիցների, քան՝ մեկ ամիս կամ 42 օր առաջ:
Իշխանությունից փաշինյանի հեռացումը, անկասկա՛ծ՝ հետագա օրինավոր քննության ու դատի անսակարկելի պայմանով, այլևս վերքաղաքական հարց է: Ի վերջո, եթե գործնականում չկա իշխանություն՝ ո՛չ բարոյաքաղաքական պարունակությամբ, ո՛չ գործնական, ապա ի՜նչ ընդդիմության մասին է խոսքը: Կա չարորակ ուռուցք՝ իր բացահայտված մետաստազներով, պե՛տք է հեռացնել:
Սա ազգային արժանապատվության խնդիր է ՀՀ ցանկացած քաղաքացու ու, առավել ևս՝ ցանկացած հայ մարդու համար:
Սա անհատական, մարդ-արարածին բնորոշ ինքնահարգանքի ու պատվի հարց է:
Սա համազգային հարց է:
Ու երկընտրանքն էլ չափազանց պարզ է: Այն երբեք այսքան պարզ չի եղել, սիրելի հայրենակիցներ ու ազգակիցներ. կա՛մ ազգադավ, ազգակործան, Արցախը թշնամուն հանձնած, Հայաստանը կտոր-կտոր թշնամուն հանձնող փաշինյանի ու փաշինյանականների հետ եք, կա՛մ Հայրենիքը վերջնական կործանումից փրկելու, ազգային ինքնասիրություն ու արժանապատվություն ունեցողների շարքերում:
Կա՛մ գիտակցում եք կատարված աղետն ու դրա կործանարար վտանգները, կա՛մ կամովին մտնում եք փաշինյանին ու նրա հանցավոր քայլախմբին ուղղված անեծքի ու նզովքի տակ:
Սա այլևս մարդկային տեսակի խնդիր է ու հստակ սահմանազատում:
Ու նաև այդ տեսանկյունից առավել ևս ողջունելի ու խրախուսելի է մեր, որպես կանոն՝ հրապարակային ակտիվությամբ աչքի չընկնող, նաև՝ ապաքաղաքական հայրենակիցների կողմնորոշումը՝ դեկտեմբերի 22-ի ընդհանուր անհնազանդությանը միանալու, դասադուլ և գործադուլ անելու հայտարարությունների առումով:
Բացի զուտ տեսակի հարցը, խնդիրը նաև այս տեսանկյունից է դրված. հայրենակի՛ց, դու ցանկանո՞ւմ ես ունենալ պետություն, պահպանել քո պետությունը, որի գոյության համար քո կյանքն ու ջանքերն ես ներդրել, որի գոյության համար քո նվիրական զավակները իրենց կյանքն են դրել ու դնում ահա արդեն 29 տարի: Կա՛մ ուզում ես և միանում ես վերքաղաքական պայքարին, կա՛մ չես ցանկանում ու... քայլ առ քայլ վերանում ես՝ որպես պետություն, որպես Հայաստան, որպես մարդ:
Հա, եթե կան այնպիսիք, որ կարծում են, թե՝ «իրենց խրճիթը գյուղից առանձին է», այսինքն՝ իբր դա իրենց գործը չէ, իրենք արդեն Սիկտիվկարի տոմսի հարցը լուծել են ու կփախչեն, էնտեղ մի կերպ կպատսպարվեն, իրենց հասկացողությամբ «մարդավարի կապրեն», այդպիսիք սխալվում են, քանզի իրենց դրսերում էլ մարդատեղ չեն դնելու...:

Արմեն Հակոբյան