Քաղաքական

21.12.2020 17:10


Ես կմիանամ իմ ուսանողներին. դերասան Դավիթ Հակոբյանը՝ դասադուլի և գործադուլի մասին

Ես կմիանամ իմ ուսանողներին. դերասան Դավիթ Հակոբյանը՝ դասադուլի և գործադուլի մասին

Գլխաքանակով մեզ փորձում են համոզել, որ եթե մի բանը գլխաքանակ է ապահովել, ուրեմն ճիշտ է, արդար է, չի կարող լինել գլխաքանակով ապահովված արդարություն, դա բացառվում է։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց դերասան Դավիթ Հակոբյանը՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին։

«Մենք հիմա կանգնած ենք մի կեղտոտ անդունդի եզրին, և մի փոքրիկ քամի է պետք, որ բոլորս կա՛մ ընկնենք անդունդը, կա՛մ այդ քանմին հակառակ կողմից փչի և եզրից հեռացնի անդունդի եզրից։ Այն, որ այս իշխանությունները իրենց սպառել են և պետք է հեռանան, դա միանշանակ է։ Ես ուզում եմ՝ մեր քաղաքական գործիչները իմաստություն ունենան և անօրինականության չդիմեն»,-ասաց դերասանը։

Դավիթ Հակոբյանի խոսքով հայ ազգը չունեցավ բավարար իմաստություն, նման իրավիճակի չհասնելու համար․ «1000 տարի պետություն չունենալով իմաստություն ունեցանք, պահեցինք մեր ինքնությունը, պետությունը տվեցին մեզ, նվաճեցինք, ստացնանք էդ պետությունը ու անմիջապես կորցրինք մեր իմաստությունը և չկարողացնաք պահպանել, սա շատ ողբերգական հարց է։ Ես գիտեմ, որ սրա միջից դուրս կգանք թեկուզ արդեն երևացող մեծ կորուստներով»։

Անդրադառնալով վաղը՝ դեկտեմբերի 21-ին հայտարաված դասադուլին և գործադուլին, դերասանը անվստահություն հայտնեց, որ իշխանությունների համար դա կարող է որևէ նշանակություն ունենալ․ «Եթե կարծում եք, որ վաղը կկարողանանք նույնիսկ հրապարակներում ապահովել 1 մլն մարդ, միևնույն է նա դեմագոգիկ հայտարարություն է անելու, այնպես որ այստեղ դա չէ կարևորը, նա հայտարարելու է, որ սա ժողովուրդը չէ։ Մենք դեմագոգիկ պատի առջև ենք կանգնած, ես անկեղծորեն չգիտեմ՝ դրա հաջորդ քայլը, ես չգիտեմ՝ ինչ ենք անելու»։

Դավիթ Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նա կմիանա դասադուլ-գործադուլին, ինչին ի պատասխան նա նշեց․ «Եթե իմ ուսանողները (Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, խմբ․) մասնակցեն, իհարկե, ես կմիանամ նրանց, բայց եթե չգնացին, ես նրանց չեմ կարող արգելել, ինչպես չեմ արգելել 2018-ին, երբ իրենց որոշմամբ գնում էին ցույցերին»։

Հիշեցնենք, որ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը միացել է ԵՊՀ գիտխորհրդի ու ԳԱԱ նախագահության կոչին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Այս խորագրի վերջին նյութերը