Քաղաքական

21.12.2020 16:16


Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարների նկատմամբ ահռելի ճնշումներ են գործադրվել, մերձավոր բարեկամներին են կանչել քննչական կոմիտեներ, սպառնացել են. Վահե Հակոբյան

Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարների նկատմամբ ահռելի ճնշումներ են գործադրվել, մերձավոր բարեկամներին են կանչել քննչական կոմիտեներ, սպառնացել են. Վահե Հակոբյան

Սա քաղաքական հետապնդում է, որը փորձում են կոծկել իրավական որոշ պրոցեսների տակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ՔԿ շենքի դիմաց ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

Ըստ նրա` երկրում միանշանակ անիշխանություն է, և Նիկոլ Փաշինյանը վախեցավ Սիսիանից առաջ շարժվել: «Իրենք սխալ մոտեցում դրսևորեցին՝ համոզված լինելով, որ Առուշ Առուշանյանի ձերբակալումը կբերի ինչ-որ պրոցեսների հանգուցալուծմանը, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը` ավելի զայրացրին ժողովրդին, իսկ այս զայրույթը ապագայում տրանսֆորմացիայի է ենթարկվելու և ավելի մեծ ու ընդլայնված բողոքի ակցիաների է բերելու: Եթե կառավարությունն այս ոճով շարունակի, Աստված գիտի, թե ինչի այս ամենը կբերի»,-ասաց նա:

Նախկին մարզպետը նկատեց, որ Սյունիքի մարզից ընտրված պատգամավորները ոտք չեն դնում մարզ: «Բոլոր համայնքների ղեկավարների նկատմամբ ահռելի ճնշումներ են գործադրվել այս քանի օրը, մերձավոր բարեկամներին են կանչել քննչական կոմիտեներ և սպառնացել են, այսպիսի պրոցեսներ են կատարվում»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը