Քաղաքական

21.12.2020 14:14


Ռուստամ Գասպարյանը, որը զոհվեց տղայի հետ, շտապում էր Երևան՝ հաշվեհարդար տեսնելու Նիկոլ Փաշինյանի հետ. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Ռուստամ Գասպարյանը, որը զոհվեց տղայի հետ, շտապում էր Երևան՝ հաշվեհարդար տեսնելու Նիկոլ Փաշինյանի հետ. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Արցախի երկրորդ պատերազմը դեռ մի քանի տարի կլինի քննության առարկա, կբացվի քրեական գործ, առնվազն երկու մարդու նկատմամբ կա դավաճանության լուրջ հիմքեր, առաջինը և հիմնականը Նիկոլ Փաշինյանն է, այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ես մեղադրում եմ Փաշինյանին, որ նա ձեռքի տակ ունեցել է զենք և չի օգտագործել, խոսքս մեր միջուկային թափոնների մասին է, որ մեկ օրում կկանգնեցներ թուրք-ադրբեջանական առաջխաղացումը, դա չի արվել»,-ասաց նա:

Հրանտ Բագրատյանը նշեց, որ երբ սեպտեմբերի 28-ին գնացել էր Արցախ, երկրի ղեկավարությանն ասել է, որ նրանք ունեն մեկ խնդիր՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին։

«Մեր խնդիրը «Բայրաքթար»–ներն ու իսրայելական ԱԹՍ-ները չեն: Ես դա ասել եմ Ղարաբաղի ամբողջ ղեկավարության ներսում: Սրանից արդեն դավաճանության հոտ է գալիս: Բացի այդ, նա հյուսիսը պահում էր, իսկ հարավը՝ ոչ, կարծես պայմանավորվել էր՝ հարավով կգաք, սիրուն կմտնեք Շուշի ու էնտեղ կկանգնեք, հարավում անընդհատ ասում էր հետ եկեք: Մեր ունեցած հստակ տեղեկություններով, Ռուստամ Գասպարյանը, որը զոհվեց տղայի հետ, շտապում էր Երևան՝ հաշվեհարդար տեսնելու Նիկոլ Փաշինյանի հետ»,-հայտարարեց Բագրատյանը:

Փաշինյանի՝ մյուս դավաճանությունը, ըստ Բագրատյանի այն է, որ նա չի համաձայնել ՌԴ նախագահի առաջարկի հետ՝ Շուշին պահել հայկական Զինված ուժերի հսկողության տակ:

«Նրանք հարցը քննարկել են երեքով, բայց ես կարծում եմ՝ Փաշինյանն առանձին կապի մեջ է եղել Ալիևի հետ՝ Շուշին հանձնելու համար: Եղել է դրա դիմաց գումարի տրամադրում, թե՝ ոչ, նախաքննական մարմինների բացահայտելու գործ է»,-հավելեց նա:

Ըստ նախկին վարչապետի՝ երկրորդ մարդը, որին իրենք մեղադրում ենք դավաճանության մեջ նախագահ Արմեն Սարգսյանն է:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը