Կարծիք

21.12.2020 13:48


Հայերեն «խոսացող» թուրքը թուրքից էլ վատ է

Հայերեն «խոսացող» թուրքը թուրքից էլ վատ է
Անհայրենիք Տականքն ասում է`«Հայերեն խոսալը դեռևս չի նշանակում... Կարող ա` ուրիշներն էլ կարող են, ադրբեջանցիք էլ կարող են հայերեն խոսել»...
Իրոք որ...
Ինքն էլ է հայերեն բարբաջում, իր բազմամարդ ընտանիքի անդամներն էլ, իրենցքայլական «մաֆիայի» կարկառուն դեմքերն էլ, երկուսուկես տարի շարունակ` քայլ առ քայլ, ինստիտուտ առ ինստիտուտ, սանտիմետր առ սանտիմետր «մինի հեղափոխությունների» միջոցով պետությունը, այդ թվում, Բանակը կազմաքանդելուց, ապականելուց ու Արցախի հանձնման դավաճանական ակտը ստորագրելուց հետո «Նիկոլ, վարչապետ» ծղրտացող զոմբիների նախիրն էլ է հայերեն խոսում...
Բայց դե` «հայերեն խոսալը դեռևս չի նշանակում» հայ լինել։
Մենք ձեզ հետ հո լավ գիտենք` սեփական դառը փորձով համոզվեցինք, որ մեր միջի թուրքը` էն որ լավ էլ «կարողանում է հայերեն խոսել», իսկ հայհոյելու, զազրախոսելու, աղտեղություններ դուրս տալու հարցում հավասարը չունի, թուրքից էլ վտանգավոր է...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը