Դեկտեմբերի 19-ին, իսկ հետո նաև դեկտեմբերի 20-ին Ասկերան քաղաքի բնակիչ Մ. Հ.-ի, Ա. Ա.-ի և նույն շրջանի Իվանյան համայնքի բնակիչ Ս.Դ.-ի միջև առաջացած վիճաբանության ընթացքում, Մ.Հ.-ն իր ավտոմեքենայում ապօրինի պահվող ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգով Ս.Դ.-ին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակահերթեր է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով հանցագործությունն ավարտին չի հասցրել, հաղորդում են Արցախի քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1- ին մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 1- ին մասով հարուցված և վարույթ է ընդունված քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Վիճաբանություն՝ Արցախում. հնչել են կրակոցներ