Քաղաքական

21.12.2020 10:16


Եռաբլուրում թքել են Փաշինյանի վրա

Եռաբլուրում թքել են Փաշինյանի վրա

Նիկոլ Փաշինյանն իր կյանքի ամենածանր օրերն է ապրում։ Նա 3500 ոստիկանների, հարյուրավոր զինված թիկանապահների, տասնյակ դիպուկահարների ուղեկցությամբ մի կերպ կարողացավ մտնել Եռաբլուր զինվորական պանթեոն։ Փաշինյանի վարկանիշն այնքան ընկած է, որ զրահապատ մեքենայով գնալիս էլ իր կողքից վազում էին մեկ տասնյակի հասնող թիկնապահներ։

Չնայած հազարավոր ոստիկանների և հարյուրավոր թիկնապահների առկայությանը՝ քաղաքացիներն իրենց բողոքն արտահայտեցին։ Հարյուրավոր քաղաքացիներ հայհոյում էին Նիկոլ Փաշինյանին և անվանում դավաճան, իսկ մի քանիսը հասցրեցին թքել նրա վրա։ Քաղաքացիների գործողություններն այնքան առատ հետք էին թողել, որ Փաշինյանը ստիպված էր դեմքը մաքրել բժշկական դիմակով, որն այդ պահին իր ձեռքում էր։

Նման միջադեպ Հայաստանի և ոչ մի առաջնորդի հետ տեղի չի ունեցել։ Սա այն ցուցիչն է, որը պետք է մտահոգի Փաշինյանին և հուշի նրան, որ իր գնալու ժամանակը վաղուց հասունացել է։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը