Տնտեսական

21.12.2020 09:36


Տնտեսության մեջ կտրուկ փոփոխություններ են պահանջվում. դրանք կարող են լինել բացառապես այն դեպքում, երբ ողորմելի սուբյեկտ Նիկոլ Փաշինյանը օտարվի. Վարդան Բոստանջյան

Տնտեսության մեջ կտրուկ փոփոխություններ են պահանջվում. դրանք կարող են լինել բացառապես այն դեպքում, երբ ողորմելի սուբյեկտ Նիկոլ Փաշինյանը օտարվի. Վարդան Բոստանջյան

Կենտրոնական բանկի խորհուրդը վերստին բարձրացրեց վերաֆինասնավորման տոկոսադրույքը, դա խոսում է այն մասին, որ տնտեսությունը գտնվում է շատ տխուր վիճակում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը` անդրադառնալով դրամի արժեզրկմանը և դրա արդյունքում առաջացող տնտեսական խնդիրներին:

«Հասարակության գնողունակության առումով ունենք շատ ծանր վիճակ, թեև գնաճի առումով դեռևս ունենք տանելի պրոցես»,-ասաց նա և նկատեց, որ չնայած դրան՝ վերջին շրջանում կան թանկացումներ և անհրաժեշտ է աշխատանքներ տանել, որ անվերահսկելի վիճակում չհայտնվենք:

«Այս ամենը պահանջում է շուտափույթ, կտրուկ փոփոխություններ տնտեսության բնագավառում, իսկ այդ փոփոխությունները կարող են լինել բացառապես այն ժամանակ, երբ այս ողորմելի սուբյեկտը օտարվի, գոլորշիանա, որը հոգեկան տվայտանքներով մեր երկիրը բերեց, հասցրեց այս օրին»,-ասաց Բոստանջյանը՝ հավելելով, որ Փաշինյանը անամոթության սիմֆոնիա է, բոլորը ատում են նրան. «Ես ասում եմ, որ ոչ թե իր ղեկավարության ամեն մի օրը, այլ իր ղեկավարության ամեն մի վայրկյանը մեզ համար մեծ կորուստ է, և այդ կորուստը շարունակական է, քանի դեռ մենք չենք ազատվել հիվանդ անձնավորությունից»:

Վարդան Բոստանջյանը նշեց, որ հայ ժողովուրդը ստեղծող է, բայց այս պայմաններում մարդիկ ընդհանրապես աշխատանք չունեն և անգամ փոքր շրջանառություն իրականացնողը ևս չի կարող աշխատել: «Ցանկացած ներքին, արտաքին ներդրումներ կարող են տեղի ունենալ բացառապես այս իշխանության բացակայության պարագայում: Առանց այդ էլ ՀՀ-ում ունեինք աղքատության բարձր մակարդակ և գնալով այս իրավիճակը նպաստելու է, որ աղքատության մակարդակը ավելի խորանա: Հասարակության մեծ մասը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 1.0 տոկոսային կետով` սահմանելով 5.25%։

Այս խորագրի վերջին նյութերը