Արցախը հանձնելու համար Նիկոլը շատ կոշտ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ է օգտագործում
Արցախը հանձնելու համար Նիկոլը շատ կոշտ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ է օգտագործում: Սկզբում Արծրունի նման անհայրենիք անմեղսունակի միջոցով օգտագործեց ինֆորմացիոն շոկի տեխնոլոգիան, երբ շաբաթներ շարունակ «հաղթող» ժողովրդին պարալիզացրեց կորուստների չափերով:
Այժմ էլ Անտարեսի նման անհայրենիք ստահակի միջոցով օգտագործում է Օվերտոնի պատուհանի տեխնոլոգիան, որը ժողովուրդը աստիճանաբար հաշտվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մտքի հետ:
***
Թուրքը շարունակում է սահմանագծման անվան տակ Հայրենիքից տարածքներ գրավել, իսկ նիկոլահայ ստահակները մարդկանց մեղադրում են անգրագիտության մեջ՝ որ դեմ են տարածքներ հանձնելուն։
Հավաքել եմ բազմիցս հնչեցված փաստարկները սահմանագծման մասին․
- Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երբեք չեն եղել հստակ սահմաններ
- Հայաստանի Առաջին Հանրապետության եւ Ադրբեջանական Առաջին Հանրապետության միջեւ չեն եղել հաստատված սահմաններ, նրանք անընդհատ ճշգրտվել են, հիմնականում՝ զենքով
- Ավելին, ներկա Ադրբեջանը իրեն չի ճանաչում Առաջին հանրապետության իրավահաջորդ
- Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ չէին կարող լինել եւ չեն եղել պետական սահմաններ։ Եղել են միայն վարչական սահմաններ, որոնք Մոսկվայի որոշումներով շատ հաճախ են փոփոխվել։
- GPS-ով սահմանները ամերիկյան NASA պետական գործակալությունը, Google մասնավոր ընկերությունը, եւ շատ այլ գործակալություններ գծել են իրենց նպատակների համար եւ այն չի կարող հիմք հանդիսանալ Հայաստանի եւ Ադրբեջանի պետությունների միջեւ որոշումների համար
- Պետությունների միջեւ սահմանները գծվում են միջպետական բանակցությունների եւ տեխնիկական աշխատողների ջանքերով։
- Պետական սահմանները չեն կարող գծվել ադրբեջանական զորքի եւ հայ գյուղացիների բանակցությունների միջոցով
- Պետական սահմանների շուրջ բանակցում են այն պետությունները, որոնք գտնվում են խաղաղ հարեւանության վիճակում։ Պատերազմող երկրների միջեւ սահմանները որոշում են այն զորքերը, որոնք տվյալ պահին գտնվում են տվյալ տեղում
- Ադրբեջանի հետ սահմանները ճանաչելը սկսելը նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
- Ադրբեջանի սահմանները եւ տարածքային ամբողջականությունը ճանաչելը նշանակում է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում
- Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսք չկա միջպետական սահմանները ճանաչելու եւ զորքերը ետ քաշելու մասին։
- Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է, որ զորքերը մնում են այն դիրքերում, որոնք գրավում են այդ օրվա դրությամբ։
1․ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԵՏԵՒՈՒԹՅՈՒՆ Նիկոլ Փաշինյանը մեզ խաբում է, խոսելով պետական սահմանների, GPS-ի եւ այլ հիմարությունների մասին։ Նա պարզապես դավաճանաբար հանձնում է Հայրենիքը
2․ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԵՏԵՒՈՒԹՅՈՒՆ Դավաճանությանը մասնակից է նաեւ Գլխավոր Շտաբը։ Շատ լավ տեղյակ լինելով վերոնշյալին, նա իրավունք չուներ ենթարկվել Նիկոլի դավաճանական հրամաններին, հրամայել նահանջել դիրքերից եւ սահմանագծման անվան տակ զիջել Հայրենիքը
Արցախը հանձնելու համար Նիկոլը շատ կոշտ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ է օգտագործում