Կարծիք

21.12.2020 08:22


Մի՞թե հազարամյակների պատմություն և մշակույթ ունեցող ազգը այդպես է հարգում և հարգանքի տուրք մատուցում իր Հերոսների հիշատակին

Մի՞թե հազարամյակների պատմություն և մշակույթ ունեցող ազգը այդպես է հարգում և հարգանքի տուրք մատուցում իր Հերոսների հիշատակին
Եռաբլուրում ննջեցող մեր Հերոսները,ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայրենիքի և Հայ ազգի, չէին ցանկանա, որ իրենց Հիշատակի օրը, իրենց սևազգեստ Մայրերի ներկայությամբ այդ մեթոդներով "հարգանքի տուրք" մատուցվեր և դառնար մեր ազգի պատմության ամոթալի օրերից մեկը։
Միջազգային մամուլի մի մասը ցավով, մյուս մասն էլ ծաղրելով, լայնորեն լուսաբանել է Եռաբլուրում երեկվա տեղի ունեցած խայտառակությունը։
Մի՞թե հազարամյակների պատմություն և մշակույթ ունեցող ազգը այդպես է հարգում և հարգանքի տուրք մատուցում իր Հերոսների հիշատակին։
Մի՞թե նրանք զոհաբերեցին իրեց կյանքը, որ իրենց շիրիմները "հայի տականքը" ոտնատակ անի,իսկ Եռաբլուրը քաղաքական ռազբորկաների հարթակ դառա։
Պարտությունից (առավել ևս, որ Հայ զինվորը չի պարտվել) հետո կարճ ժամանակահատվածում կարելի է հզորացնել երկիրը և հաղթել,տարածքային կորուստները վերականգնել ,բայց ազգային արժանապատվության կորուստը ամենացավալին է և այն կարող է դառնալ թշնամու կողմից պլանավորված "Հայ ազգի ինքնաոչնչացման ծրագրի" գլխավոր նախադրյալը։ Դժբախտաբար Հայաստանում այսօր տեղի ունեցող իրադարձությունները դրա վառ ապացույցն են։
Հարգելի հայրենակիցներ, ուշքի եկեք!
Հանեք ձեր միջի հուսահատությունը, վախն ու պարտվածի հոգեբանությունը, այն կործանարար է!
Պետություն կառուցելու և հզորացնելու ճկուն և անսխալ դիվանագիտություն (ինչը վերջին շրջանում իսպառ բացակայել է) վարելու, համազգային համերաշխության մթնոլորտ ձևավորելու, մեր 10֊12 միլիոնանոց ազգի(սև ու սպիտակ) ունեցած պոտենցիալը ճիշտ օգտագործելու արդյունքում, հնարավոր է չեզոքացնել մեր երկրին և ազգին սպառնացող բոլոր վտանգները և կառուցել մեր երազած երկիրը։
Մենք սխալվելու իրավունք այլևս չունենք, լիմիթը սպառել ենք։
Իսկ մեր քաջորդիները թող ննջեն խաղաղությամբ և եթե կարող են ներել, թող ներեն մեզ երեկվա "մատուցած" հարգանքի տուրքի համար։
Հավերժ Փառք Ձեզ մեր ՀԵՐՈՍՆԵՐ
Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը