Քաղաքական

21.12.2020 07:30


Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել ոստիկանություն

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել ոստիկանություն

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը քիչ առաջ բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Թե ինչն է պատճառը, փոխքաղաքապետն ասաց.《Իշխանության վախկոտ ձեռագիրն է, տնից քաղաքապետին բերման են ենթարկել ոստիկանություն》։

Ինչ վերաբերում է այսօրվա ակցիայի` Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքի դարպասները փակելուն, փոխքաղաքապետն ասաց, որ ամեն ինչ ըստ պլանավորածի իրականացնելու են։

Այս խորագրի վերջին նյութերը