Կարծիք

20.12.2020 23:17


Փոխոստիկանապետ Ֆիդանյան, լավ կլիներ հեռուստաընկերություններով արդարանալու և իրական վիճակը խեղաթյուրելու փորձեր կատարելու փոխարեն, զբաղվեիք Ձեր կողմից նշանակված ղեկավար անձնակազմի պրոֆեսիոնալ պատրաստությամբ

Փոխոստիկանապետ Ֆիդանյան, լավ կլիներ հեռուստաընկերություններով արդարանալու և իրական վիճակը խեղաթյուրելու փորձեր կատարելու փոխարեն, զբաղվեիք Ձեր կողմից նշանակված ղեկավար անձնակազմի պրոֆեսիոնալ պատրաստությամբ
Երկու օր առաջ ՀՀ ոստիկանությունն՝ ի դեմս փոխոստիկանապետ Ֆիդանյանի, ով պատահականության արդյունքում նշանակվել և դեռևս զբաղեցնում է նշված պաշտոնը, հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանն` անդրադառնալով իմ և իմ գործնկերների աշխատանքից ազատվելու զեկուցագրերին՝ որակելով դրանք ուղղորդված, հերոսանալու փորձ ու նման այլ զավեշտներ, նշելով նաև, որ ոստիկանությունից ազատվածների մի մասն էլ իրենց կամքով չեն ազատվել աշխատանքից, այլ նրանց ազատել են իբր Արցախ չմեկնելու, բազմաթիվ իրավախախտումներ կատարելու, հանցավոր տարրերի հետ համագործակցելու և այլ պատճառներով։
Գաղտնիք չէ, որ իմ հետ միասին ազատման զեկուցագիր ներկայացրած ոստիկաններն իմ ընկերներն են, ում հետ անցել ենք կյանքի ուղի, թե՛ ոստիկանությունում ծառայության ընթացքում, և թե՛ դրանից դուրս։ Ներկայումս ևս ոմանց նման մենք չենք գերադասել ընդհատակ անցնել` սպասելով, թե ինչ կլինի և դրանից հետո միայն արտահայտենք մեր "կարծիքն", այլ ընտրել ենք այն ճանապարհը, որը մեր համար ընդունելի է, այն գաղափարն, ինչի շուրջ համախմբվել ենք` չվախենալով սպասվելիք դժվարություններից և ընտրած ճանապարհի բարդությունից։ Մենք բոլորս հավաքվել ենք Հայրենիքի, Ազգի և Հայի արժանապատվությունը պահպանելու գաղափարի շուրջ և այն վեհ է թե՛ մեր պաշտոնից, և թե՛ ցանկացած այլ նյութական արժեքներից, ինչը ցավոք պարոն Ֆիդանյան կարծես Ձեզ համար չի, քանի որ Դուք ցանկանում էք ցեխ շպրտել այն աշխատակիցների վրա, ովքեր նախ առաջին իսկ օրվանից մեկնել են ռազմաճակատ` պաշտպանելու մեր բոլորի Հայրենիքը և մեր տները, ում Դուք Ձեր հարցազրույցի ընթացքում Հերոսներ անվանեցիք, սակայն շտկեմ Ձեզ, մենք մեզ հերոսներ չենք համարում, բնավ, բայց մեր ոգին ու կամքն անկոտրուն են։
Դա բոլորի պարտքն է, և եթե կան աշխատակիցներ, ովքեր հրաժարվել են մեկնել Արցախ, ապա դա ռազմական դրության ժամանակ որակվում է որպես հանցագործություն, այլ ոչ կարգապահական խախտում, և այդ արարքի հետևանքը պետք է լինի ոչ թե աշխատանքից ազատելը, այլ քրեաիրավական ներգործության միջոցներ։
Ինչևէ, չեմ ցանկանում մանրանալ և ասել թե Դուք և ոստիկանության բարձրաստիճան ղեկավարությունն ինչպես եք վերաբերվել ռազմաճակատում գտնվող Ձեր ծառայակիցներին, բոլորը գիտեն դրա մասին, բայց հորդորում եմ Ձեզ, որ չխոսեք այն տղաների անունից, ովքեր եղել են ռազմաճակատում, քանի որ Դուք դրա իրավունքը չունեք, իսկ զոհերը, ում մասին ոստիկանությունը հայտնեց մոտ մեկ շաբաթ անց, չպետք է լինեին և լավ կլիներ հեռուստաընկերություններով արդարանալու և իրական վիճակը խեղաթյուրելու փորձեր կատարելու փոխարեն, զբաղվեիք Ձեր կողմից նշանակված ղեկավար անձնակազմի պրոֆեսիոնալ պատրաստությամբ, ովքեր մեծամասամբ առաջին պայթյունից հետո էլ չերևացին...
Վանիկ Պարույրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը