Քաղաքական

20.12.2020 19:19


Հայաստանին պատուհասած աղետի համար մեղավոր են Նիկոլ Փաշինյանին փառաբանողները. ռուս փորձագետ

Հայաստանին պատուհասած աղետի համար մեղավոր են Նիկոլ Փաշինյանին փառաբանողները. ռուս փորձագետ

Ազգային խայտառակություն, որն այսօր զգում է հայ ժողովուրդը, հայ քաղաքացիները, և առհասարակ հայությունը, որպես համաշխարհային երևույթ, ռեզոնանս է առաջացնում, այդ թվում՝ մեղավորների փնտրտուք։ Եվ գլխավոր մեղավորն այսօր, անշուշտ, Նիկոլ Փաշինյանն է, ով պատասխանատվություն է կրում որպես պետության ղեկավար, որպես վարչապետ, դեկտեմբերի 19-ին Вести FM ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը, փոխանցում է EADaily-ն։

Ռուս փորձագետի խոսքով՝ չնայած նրան, որ Փաշինյանի դեմ ահագնանում է հասարակական զայրույթը, նա ակնհայտորեն չի պատրաստվում հրաժարական տալ։

Ինչպես նշել է Մարտինովը, շատ հայ լրագրողներ և փորձագետներ, որոնք նախորդ մեկուկես տարիների ընթացքում վիճաբանում էին իր և ռուս փորձագետների հետ և պաշտպանում էին Փաշինյանին, «այժմ տեղեկատվական հարթակը ողողում են այս անգամ իրենց սիրելի Փաշինյանի հասցեին զայրացած հայտարարություններով»։

Ռուսաստանի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրենի խոսքով՝ Հայաստանին պատուհասած աղետի խորքային պատճառը ոչ թե ինչ-որ «դավադրություններն են», այլ վերջին տարիներին հայկական իշխանությունների գործողությունները։

Նա նաև նշել է, որ Հայաստանում այսօր ոմանք խոսում են, թե «Ռուսաստանն է մեղավոր, որ իրենց չի պաշտպանել նրանց այդ խայտառակությունից»:

«Զարմանալի տրամաբանություն է, բայց Աստված նրանց դատավորն է»,-ասել է նա։

Մարտինովն ուշադրություն է հրավիրել Հայաստանի խորհրդարանի նկատմամբ քաղաքացիների վստահության գրեթե զրոյական մակարդակի վրա:

«Խորհրդարանական հանրապետությունում խորհրդարանի նկատմամբ բացարձակ անվստահությունը, որտեղ այդ կառույցը պետական իշխանության գլխավոր ինստիտուտն է, աղետ է, ուղղակի աղետ»,- հավելել է նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը