Քաղաքական

20.12.2020 19:14


Մարզպետը սյունեցիներին հորդորում է դուրս չգալ ՀՀ ԶՈՒ պահպանած տարածքից դուրս

Մարզպետը սյունեցիներին հորդորում է դուրս չգալ ՀՀ ԶՈՒ պահպանած տարածքից դուրս

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին հորդորել է չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու և այլ նպատակներով։ Մարզպետը տարածած հայտարարությամբ նշել է.

«Հարգելի՛ սյունեցիներ

Անվտանգության նկատառումներից ելնելով` դիմում եմ մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին․ խնդրում եմ բոլորիդ չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու և այլ նպատակներով։

Հայտնում ենք, որ Գորիս–Կապան ճանապարհը հսկում են ՀՀ զինված ուժերը, հայ և ռուս սահմանապահներն ու աշխարհազորայինները։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ճանապարհին՝ ցուցանակների վրա, տեղադրված են սահմանապահ զորքերի հրամանատարության հեռախոսահամարները, որոնցով կարող եք զանգահարել՝ անհրաժեշտության դեպքում»։

Այս խորագրի վերջին նյութերը