Իրականությունը շատ ցավոտ է, պարտականությունից, կապիտուլյացիայից կրկնակի ցավոտ
Իրականությունը շատ ցավոտ է, պարտականությունից, կապիտուլյացիայից կրկնակի ցավոտ։ Իրականությունն այն է, որ նոյեմբերի 9-ից ուղիղ մեկ ամիս 11 օր անց նա զբաղեցնում է վարչապետի աթոռը։ Ավելին, վաղը ստի հերթական խմբաքանակով կգնա Սյունիք, որտեղ արդեն ադրբեջանական դրոշներն են ծածանվում, ու նրան կլսեն։ Իրական պրոբլեմը այս է, իրական պրոբլեմը երեկ Եռաբլուրում էր, 2018-ին` հրապարակում։ Լայն իմաստով «Ժողովուրդ» կոչվածն է իրական պրոբլեմը, որը մինչև ազգ, հասարակություն չդառնա, չեն լուծվելու մեր խնդիրները։
Իրականությունը շատ ցավոտ է, պարտականությունից, կապիտուլյացիայից կրկնակի ցավոտ