Կարծիք

20.12.2020 15:50


Ինչպես նախորդ դարում, այնպես էլ հիմա, հայության մի մեծ հատվածի համար պետականությունը մոդայի պես բան է

Ինչպես նախորդ դարում, այնպես էլ հիմա, հայության մի մեծ հատվածի համար պետականությունը մոդայի պես բան է

Ինչպես նախորդ դարում, այնպես էլ հիմա, հայության մի մեծ հատվածի համար պետականությունը մոդայի պես բան է։

Մեծամասնության թրենդով է որոշվում պետականասիրության աստիճանը։

Մարդը լուրջ դեմք է արել, թե մերժում է օրինակ Նիկոլին, բայց ակնհայտ է, որ նիկոլությունը դեռ չի մերժել։ Շարունակում է ականջահաճո տեքստեր փնտրել, լայքվող լինել, չի հասկացել, որ բուն խնդիրը Նիկոլի անձը չէ, այլ` Նիկոլի նմաններին տոն տվող միջավայրը։

Կներեք, բայց 2,5 տարի Նիկոլ գովերգած մարդն իրավունք չունի հիմա բոլորից հիասթափվելու, պայմանական Ֆիկտիվ Գևորիկի անարժանապատիվ կերպարն ավելի բարոյական է, քան այդ կեղծ կուսությունը։

Հեշտ է միշտ կրավորական մնալ, ասել դե հա Նիկոլը տականք դուրս եկավ, մյուսները լավը չեն, սաղ դաշտը կեղտոտ է, բայց այ մենք ուրիշ բանի էինք արժան։

Դուք Արծրունի տված խոտն արածելու էիք արժան, ընդամենը...

Չէ եղբայր, դու ես բերել Նիկոլին, եթե ընդունում ես, որ տականք է, արի վերցրու տանենք, հետո ում կուզես կառաջարկես։

Չէ բայց ինքը չի ընդունում, որ մեծ աղետ է բերել, ինքը լավն է, վեհ է, բոլորը կեղտոտ են...

Իյա լու՞րջ, տենց ո՞նց եք մտածել է։

Այ երեսպաշտներ, դուք զուտ լայքվելու նոր թրենդ են գտել, դուք որ թքած չունենայիք Արցախի վրա 2,5 տարվա մեջ մի անգամ արձանագրած կլինեիք, թե ինչ էր կատարվում Արցախի ու առհասարակ մեր հաղթանակների շուրջ, ոնց էր պղծվում հայկական արժեհամակարգը։

Ու՞ր են էդ վեհ հայրենասեր ուժերը, որ հայրենիքի համար կարևորագույն ոչ մի պահի դիրքորոշում չեն հայտնել։

Թե՞ պարտադիր է սիրուն շորերով ու քյութ մոնտաժով լինեն, որ հավանեք։

Ամեն քաղաքական շուկա ունի առաջարկների սահմանափակություն, դարերով այդ կեղծ, իրեն կույսի տեղ դրած տեսակն իր վրայից վանել է մեր պարտությունները, անգրագետներին ստել է, թե իբր բոլորը վատն են, բոլորը ծախված, մենք նրանց արժանի չենք, թույլ չի տվել մարդիկ սխալ ընդունել սովորեն։

Իսկ էս տեսակի մեջ եթե երկու անգամ 100 հազար դոլար մոտիկից շոշափած մարդիկ են լինում, վերջ... կարծում են` ուժեղ հասկանում են պետական կառավարման նրբություններից ու իրենց լայքասեր ուղեղին թվում է, թե առաջ ով ինչ արել է սխալ է արել, ու մենակ իրենք կարող են իրավիճակը փրկել։

Գիտեմ... շատ մարդու դուր չի գալու, ճիշտն ասած արդեն թքած ունեմ, բոլոր նրանք ովքեր ուղիղ տեքստով չեն պահանջում մեր հայրենիքի ինքնասիրության մեջ թքած խայտառակության հեռանալը, ուրեմն նպաստում են մնալուն։

Ով դժգոհ է շուկայում առկա քաղաքական առաջարկներից, թող գնա սիրուն պրոդուկտներ ստեղծի ու ներկայանա, հիմա ոչ ոք չի պարտադրում ընտրություն։

Հայրենասիրությունն ու պետականամետությունը չլայքվող գործեր են, հաճախ մոդայիկ չեն ու շատ ավելի հաճախ ստիպում են հակառակ գնալ ախմախ մեծամասնության կարծիքին։

Տարոն Պարսամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը