Քաղաքական

20.12.2020 15:21


Նիկո՛լ, Ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում, թշնամին 1 ժամից հասնում է Շուռնուխ, դու ի՞նչ երեսով ես գալիս Սյունիք. Գորիսի քաղաքապետ (տեսանյութ, լուսանկար)

Նիկո՛լ, Ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում, թշնամին 1 ժամից հասնում է Շուռնուխ, դու ի՞նչ երեսով ես գալիս Սյունիք. Գորիսի քաղաքապետ (տեսանյութ, լուսանկար)

Նիկո՛լ ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում, թշնամին հասել է գյուղ։ Մեկ ժամից հասնում են Շուռնուխ։ Սա էն հատվածն է, որ մենք Քարահունջի, Որոտանի ջոկատների, բանակի հետ միասին 26 կմ առաջ ենք եղել ու արյան գնով պահել ենք, որ թշնամին չմտնի մեր ընտանիքները։ Էսօր դու քո ձեռքով թշնամուն նվիրեցիր արյունով պահված պատմական հողը, մեր բնակավայրերը տարար թուրքի բերան։ Որոտանից մի քանի մետր հեռավորության վրա պիտի կանգնի ադրբեջանցին, որոտանցին ի՞նչ սրտով պետք է շարունակի ապրի ու արարի։ Սրա մասին էիր ասո՞ւմ, որ սահմաններն անվտանգ են, վաղը էս «ապահով» ճանապարհով ես ուզո՞ւմ հասնել Կապան ու ձեռքով ողջունել ճանապարհի երկայնքով կանգնած թշնամուն։ Ի՞նչ երեսով ես գալիս Սյունիք․ Որոտանի, Շուռնուխի, Խնձորեսկի բնակիչներին այսքանից հետո դեռ պիտի համոզես, որ իրենց անվտանգությունը մազից չէ՞ կախված։

Քո պաշտոնավարման յուրաքանչյուր րոպեն մեր երկրի համար լուրջ սպառնալիք է, մենք ամեն րոպե կիլոմետրով հող ենք կորցնում ու մեր ժողովրդին տանում կործանման։ Հանկարծ չմտածեք, որ ֆեյքաբուծարանը ուղղելով Սյունիք՝ կոտրելու եք Սյունեցու ոգին։ Սյունիքը չի հանդուրժելու ոչ ներքին դավաճանին, ոչ էլ արտաքին թշնամուն։ Սյունիքը միասնական է միշտ, ու ոչ ոք չկասկածի, որ այս հողից մաքրվելու են մարզի դարպասները բացած դավաճաններն ու թուրքերը։

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ֆեյսբուքյան էջից
***
Գորիսի քաղաքապետը նաև հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․
Սյունյաց հողը անարատ է, չարի սերմը բուն չի դնի, անարմատ է
Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։ Բոլոր արժանապատիվ գորիսեցիներին կոչ ենք անում միանալ կամավոր շարժերթին։ Սա քաղաքական կողմնորոշում չէ և ոչ էլ որևէ կուսակցության նախաձեռնություն, սա Սյունեցիների արժանապատվության, անվտանգության և ֆիզիկական գոյության պայքարն է, համահայկական ընդվզումի արտահայտումը։ Մենք մեր սերունդներին ավանդ պետք է թողնենք՝ անարատ հողը նախնյաց․․․

Այս խորագրի վերջին նյութերը