Կարծիք

20.12.2020 12:29


Ալիևի հավերժ ստորացումներին նա պատասխանեց ալիևներին հաղթած Տղերքին «Նիկո՜լ, վարչապե՜տ» գոչյուններով արթնացնելով. նրանք մեռան նորից

Ալիևի հավերժ ստորացումներին նա պատասխանեց ալիևներին հաղթած Տղերքին «Նիկո՜լ, վարչապե՜տ» գոչյուններով արթնացնելով. նրանք մեռան նորից
Հայրը մեռավ, որ ԱՊՀ ղեկավարների հանդիպմանն Ալիևին չտեսնի ու թքած՝ մեռավ հայրը՝ Եռաբլուրը պղծեց. Ալիևի հավերժ ստորացումներին նա պատասխանեց ալիևներին հաղթած Տղերքին «Նիկո՜լ, վարչապե՜տ» գոչյուններով արթնացնելով. նրանք մեռան նորից ...
Հոր ինքնահողին Արցախի մահվան քառասունքը դարձրեց տոն խուժանի համար. Տղերքը չկա՜ն, բարձունքը պղծվե՜ց։
Ո՛չ իրավական, ո՛չ բարոյական որևէ նորմով անկարելի է այլևս ճակատին դաջված դավաճանի հավերժ խարանը ջնջել՝ սա կա ու կմնա մեր պատմության մեծագույն ոճրագործը։
Ու նրանք, ովքեր ասում են՝ քաղաքականությու՜ն է, ես ոչ մեկի կողմն էլ չե՜մ, ես չե՜մ հետաքրքրվում, բոլորն են նու՜յնն են և այլն, իմացե՛ք՝ այս ամենը քաղաքականության կամ քաղաքական հայացքների հետ աղերս պարզապեա չունի, դուք կա՛մ հայ եք, կա՛մ հայի տականքը, երրորդ ուղին գոյություն չունի։
Իսկ մենք դեռ կապրենք, կամոքենք վերքերն ու կսփոփենք վիշտը, ատամներս սեղմած ու ձեռքներս դարձրած բռունցք՝ մենք կհաղթենք՝ գոնե հանուն արյան ծովի, որ թափեցին Տղերքը մեր մի լճակ երկրի համար։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը