Կարծիք

20.12.2020 09:18


Հայրս ով ծանր կյանքով է ապրել արդեն չէր դիմանում... չէր կարողանում հարյուրներով իր թոռների տարիքին երեխեքի թաղման ծեսեր անել

Հայրս ով ծանր կյանքով է ապրել արդեն չէր դիմանում... չէր կարողանում հարյուրներով իր թոռների տարիքին երեխեքի թաղման ծեսեր անել
Խաչի տակ հայրս է՝ Տեր Պետրոս ավագ քահանան:
Պատերազմի օրերին, երբ բոլորին խաբում էին հաղԴելու ենք կոչով, հայրս ամեն օր թաղման կարգեր էր անում Եռաբլուրում: Խեղճ մարդու փսիխիկան արդեն չէր դիմանում: Եթե տեղյակ չեք պատմեմ, որ Եռաբլուրում 2 էքսկավատորով օր ու գիշեր փոսեր էին փորում, որպեսզի հասցնեն թաղել: Թաղումները 5-6 հանգուցյալով խմբակային ծեսեր էին, բոլոր հերոսներին առանձին թաղելու ժամանակ չկար:
Դագաղների խումբը բերում էին, հոգևոր ծես, հետո զինվորական նվագախումբ, փոքրիկ հայրենասիրական ճառ ու արագ հանձնում էին հողին, որպեսզի զոհված երեխեքի հաջորդ խումբը բերեին: Այդպես օրեր, շաբաթներ...
Հայրս ով ծանր կյանքով է ապրել արդեն չէր դիմանում... չէր կարողանում հարյուրներով իր թոռների տարիքին երեխեքի թաղման ծեսեր անել:
Միայն ես գիտեմ, թե ինչ ապրումներով է երեկ բարձրացել Եռաբլուր ու խաչի տակ աղոթել:
Այս դժոխքից դուրս գալ է պետք:
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը