Նիկոլ Փաշինյանին աջակցում են մարդասպանները (լուսանկար)
Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված սգո երթին մասնակից է եղել նաև սպանության համար ցմահ դատապարտված, ապա վաղաժամկետ ազատ արձակված Ստեփան Գրիգորյանը։«Փաստինֆո»-ի ֆոտոխցիկը ֆիքսել է Գրիգորյանին այսօր՝ Հանրապետության Հրապարակում՝ Փաշինյանին աջակցող քաղաքացիների շրջանում։
Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը ձերբակալվել է 1996թ.-ին, իսկ 1997թ Գերագույն դատարանի կողմից մահապատժի է դատապարտվել՝ սպանությանը մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման: Շուրջ 25 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանը 2020թ ապրիլ ամսին վաղաժամկետ ազատ է արձակվել՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ։
Նշենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է համակարգել տարբեր քրեական գործերով անցնող անձանց ու նրանց հարազատների ներկայությունը՝ Փաշինյանի սգո երթին, անհրաժեշտ է եղել ապահովել գլխաքանակ։
Նիկոլ Փաշինյանին աջակցում են մարդասպանները (լուսանկար)
Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված սգո երթին մասնակից է եղել նաև սպանության համար ցմահ դատապարտված, ապա վաղաժամկետ ազատ արձակված Ստեփան Գրիգորյանը։ «Փաստինֆո»-ի ֆոտոխցիկը ֆիքսել է Գրիգորյանին այսօր՝ Հանրապետության Հրապարակում՝ Փաշինյանին աջակցող քաղաքացիների շրջանում։