Նիկոլ Փաշինյանը ոչ թե գնաց, այլ գրավե՛ց Եռաբլուրը: Այն ինչ այսօր արեց Նիկոլ Փաշինյանը, ոչ ավել, ոչ պակաս երկրում քաղաքացիական պատերազմի առաջին քայլն էր: Նա դրանով լեգիտիմացրեց փողոցում «Նիկոլ վարչապետ» գոռացողի ձայնը, որ սեպտեմբերի 27-ից հետո մկան ծակն էր մտել: Այդպես 2007 թվականի սեպտեմբերին «մեռելներից հարություն առավ» 10 տարի ոչ մի բառ չարտասանած Լևոն Տեր-Պետրոսյանը, ով 2008-ի մարտի 1-ը սադրեց նույն Նիկոլ Փաշինյանի հետ:
Նիկոլ Փաշինյանը չի մտածում երկրում կայունության մասին, որովհետև իր նեղ կլանի միջոցով կառավարվող քաոսն է իր իշխանության միակ երաշխավորը: Փաշինյանը ոչ մի շանս չի թողնում քաղաքական գործընթացների համար և արդեն փողոց է հանում իր պատկերացրած «ժողովրդին»: Դա «հակաէլիտան» է, որ գերեզմանի ճանապարհին ծափ է տալիս, իսկ գերեզմանում խրախճանք է անում՝ «տեսա՞ք ոնց մտանք» գոչումներով: Սո՛ւտ է, Նիկոլ Փաշինյանը չի խոնարհվում ոչ մեկի հիշատակի առաջ, նա իր զոհերի արյունն է ծծում, ինչպես գիշատիչ բորենին կաներ: Դրանով նա իր սարսափն է փորձում քողարկել, իբր այդ զոհերն իր համար վախենալու չեն, գին չունեն:
Իսկ ի՞նչը նրան այդպիսի համարձակություն տվեց: Գուցե այն, որ երեկ տրամաբանական ավարտին հասցրեց հայ ժողովրդի պարտությունը՝ հանձնելով անվտանգության գոտու վերջին սանտիմետրերը Սյունիքում: Իր կարծիքով մերկացրեց Հայաստանի պարանոցը թուրք դահճի կացնի առաջ, վերջնականապես կոտրելով մեր արժանապատիվ պահանջատիրության և պայքարի դիմադրողականությունը: Բայց ինչպես միշտ, հիմա էլ նա սխալվում է: Հայ ժողովուրդը չի կորցրել իր արժանապատվությունը, հայ էլիտան Եռաբլուրը գրավող ամբոխը չէ, այլ այն հարյուր հազարավորները, ովքեր վաղը դատարանի առաջ վանկարկելու են «մա՜հ դավաճանին»: Վստահ եմ նաև, որ այդ բազմության մեջ լինելու են այսօր «Նիկոլ վարչապետ» գոռացողները:
Այսօր Փաշինյան անցավ «Եռաբլուրը»՝ լեգիտիմացնելով իր վարչակարգի դեմ պայքարի իրական ժաղովրդական պայքարի բոլոր մեթոդները:
Փաշինյանն անցավ «Եռաբլուրը»

Աղբյուրը՝ vesti.am