Քաղաքական

19.12.2020 17:42


Նրանք, ում Աստվածն իրենց որովայնն է, չեն հասկանա, թե հայրենիք կորցնելն ինչ է նշանակում. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)

Նրանք, ում Աստվածն իրենց որովայնն է, չեն հասկանա, թե հայրենիք կորցնելն ինչ է նշանակում. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)

Ընդդիմադիրների հրավիրած հանրահավաքին աղոթք հնչեցրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։

Այնուհետև ասաց․

«Ես և երևի ինձ նման ձեզնից շատերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը կհամարեն իրենց կյանքի ամենադժբախտ օրը։ Հասկացողները կհամարեն, անհասկացողները չեն համարի։ Նրանք, որոնց Աստվածն իրենց որովայնն է, իրեն որկորն է և իրենք ապրում են միայն կուշտ լինելու համար, նրանք չեն հասկանա։ Կհասկանան այն մարդիկ, ովքեր գիտեն, թե հայրենիք կորցնելն ինչ է նշանակում։ Հիմա շատ բաներ կխոսեն, բայց իմ ցանկությունն այն է, որ մեր հայրենիքի ամբողջականության խաթարման պատասխանատուն հեռանա և հնարավորություն ստեղծի մեր մեջքը շտկելու։

Այսօր թշնամին եկել հասել է Սյունաց սահմաններ, ոտքով մտնում, թիզ առ թիզ հաշվում է, և մեզ ասում են, թե ոչ մի միլիմետր չենք զիջելու։ Զիջելու տե՞ղ է մնացել»,-հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդը։

Մանրամասն՝ Yerevan.Today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը