Նիկոլ Փաշինյանը սգո օր հայտարարելով՝ այս օրը ևս օգտագործեց իր քաղաքական շահերի համար, նա այսօր պղծեց Եռաբլուրը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Մեր սուգը երկար և անգամ հավերժ կլինի, եթե չպայքարենք, մենք հանձնվելու իրավունք չունենք, մենք ծնկելու իրավունք չունենք, մենք զիջելու իրավունք չունենք: Պետք է ոտքի կանգնենք, վերականգնենք մեր արժանապատվությունը, պետք է հավատանք մեր երկրին և ապագային: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության» հանրահավաքի ժամանակ Երևանի Ազատության հրապարակում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Ըստ Սաղաթելյանի՝ այս ամենն իրականություն դարձնելու ներուժը մենք ունենք, հետևաբար, առանց ընկճվելու առաջ պետք է շարժվենք: «Նիկոլ Փաշինյանը սգո օր հայտարարելով՝ այս օրը ևս օգտագործեց իր քաղաքական շահերի համար, նա այսօր պղծեց Եռաբլուրը, նա կրկին երկիրը տանում է ցնցումների: Բոլորին արդեն ակնհայտ է, որ այս մարդու համար իր աթոռն ավելի թանկ է, քան հայրենիքը, ներքին կայունությունն ու համերաշխությունը»:
Նա շեշտեց՝ այս օրերին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները զբաղված են եղել, իր գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի շոուն կազմակերպելով, սակայն նույնքան եռանդով չեն զբաղվել ո՛չ փախստականների, ո՛չ գերիների հարցով, ո՛չ մեր երկրի առաջ ծառացած խնդիրներով: «Իսկ, եթե հարց է դրվում աշխատել հանուն նրանց իշխանության պահպանման՝ նրանք ակտիվ և կազմակերպված են»:
«Այս մարդուն պետք է հեռացնենք, որպեսզի փրկենք մեր հայրենիքը: Մեր գլխավոր նպատակն է կասեցնել մեր երկրի անկումը, կանխել մեր պետական ինստիտուտների քայքայումը, պաշտպանել մեր երկրի սահմաններն ու անվտանգությունը, կանխել մեր երկրին սպառնացող սոցիալ-տնտեսական կոլապսը և հումանիտար աղետը, և վերջապես մեր երկրում հաստատել համերաշխություն, կայունություն, վերջ դնել այս պառակտումներին, ստին, կեղծիքին»,-ասաց Սաղաթելյանը:
Նրա համոզմամբ՝ այս ամենի ճանապարհին մեկ խոչընդոտ կա, ավելի պարզ նա այդ խոչընդոտն անվանեց չարորակ ուռուցք, որը վերջինիս խոսքով՝ երկրի գերագույն, գլխավոր դավաճանն է, որին հեռացնելը պետք է միասնական ուժերով լինի: Սաղաթելյանը հիշեցրեց, որ երեքշաբթի օրվանից սկսվելու են համատարած դասադուլները, գործադուլները, բողոքի, անհնազանդության զանգվածային միջոցառումները, որին զուգահեռ շրջափակվելու են Կառավարության և նախարարությունների շենքերը:
«Ավելի լավ է՝ այդ աթոռները դատարկ մնան, քան աշխատեն մեր ժողովրդի դեմ, այդպես ավելի անվտանգ կլինի: Եթե Նիկոլ Փաշինյանը չի հեռանում պետական համակարգից, ապա պետք է համակարգը հեռացնենք նրանից: Այլ ճանապարհ չունենք: Մենք հավատում ենք ձեզ, ես ձեր բոլորի աչքերին սուգ եմ տեսնում, բայց նաև լույս եմ տեսնում, հանուն մեր պայքարի, հանուն մեր երկրի: Սիրելի հայրենակիցներ, եկեք համախմբվենք, բռունցք անենք, ոտքի կանգնենք, վերականգնենք մեր արժանապատվությունը, կերտենք մեր երազանքի հայրենիքը, ձեր ցավը տանեմ, մենք ձեզ հավատում ենք, բռունցք դառեք, ոտքի կանգնեք»,-ամփոփեց նա:

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում։