«Ես այն օրը կմտնեմ Եռաբլուր, երբ կասեմ՝ եղբայրներ, մենք այսօր էլ ենք ազատամարտիկ». Սերոբ Գասպարյան (տեսանյութ)
Ազատության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքին մասնակցում է նաև «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ ազատամարտիկ Սերոբ Գասպարյանը:
Նա նշեց, որ Ազատության հրապարակում է, որովհետև այսօր հայտարարված է սգո օր, թեպետ, ըստ նրա, մեր սգո օրը սկսվեց սեպտեմբերի 27-ից, երբ ունեցանք զոհեր:
«Մենք սգալու ենք այնքան ժամանակ՝ մինչև կունենանք հաղթանակ: Ես խոնարհվում եմ որդեկորույս բոլոր մայրերի առաջ, ես խոնարհվում եմ այրիացած քույրերի առաջ, ես խոնարհվում եմ բալիկների առաջ, որոնք որբացան: Եվ ասեմ՝ ինչի համար եմ այստեղ և ոչ թե Եռաբլուրում, որովհետև ես ասելիք չունեմ Եռաբլուրում: Չունեմ ասելիք այն ազատամարտիկներին, որոնք հաղթանակած բանակի զինվորներ էին: Չունեմ ասելիք, որովհետև եթե գնամ պիտի ասեմ ՝ դուք զոհվեցիք հանուն ոչնչի: Նրանք հաղթանակած բանակի ազատամարտիկներ են: Բայց այսօր մնացածներս՝ պարտված, դավաճանված բանակից ենք: Մեզ դավաճանեցին թիկունքից: Եվ ես ասել եմ՝ դավաճաններին երկրորդ հնարավորություն պետք չի տալ: Դավաճանը կդավաճանի միշտ: Պետք է ասենք՝ ոչ դավաճաններին: ՀՀ-ում տեղ չունի դավաճանը»,-նշեց նա՝ հավելելով, որ «Սև հովազ» ջոկատը այսօր էլ գտնվում է սահմանին և պայքարելու են այնքան ժամանակ՝ մինչև ունենանք հաղթանակած երկիր:

Աղբյուրը՝ 168.am