Քաղաքական

19.12.2020 17:06


Գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը ևս միացել է պահեստազորի և պաշտոնաթող 14 գեներալների կոչին

Գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը ևս միացել է պահեստազորի և պաշտոնաթող 14 գեներալների կոչին

Գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը ևս միացել է պահեստազորի և պաշտոնաթող 14 գեներալների կոչին։

ՀՀ Զինված ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալները կոչով դիմել էին հայ ժողովրդին:

Գեներալները կոչ են անում մեր հասարակությանը՝ սթափ նայել օրեցոր ահագնացող հիմնախնդիրներին ու տարածաշրջանում անվտանգային նոր սպառնալիքներին. «Այդ նպատակով կարևոր ենք համարում երկրում ներքաղաքական կայունության հաստատումը, օր առաջ ապահովելով նոր՝ գրագետ, բանիմաց ու փորձառու իշխանությունների ձևավորումը, պետական բոլոր կառույցների ու հատկապես բանակի խնդիրների հստակ ձևակերպումը: Գործող իշխանությունները ցույց տվեցին, որ ի զորու չեն կառավարել պետությունը, չունեն դրա համար անհրաժեշտ որակներ, չեն կարող կրել Հայրենիքի առջև ստանձնած ծանր պատասխանատվության բեռը, և պետք է անհապաղ հրաժարական տան: Մենք այսօր էլ կանգնած ենք մեր ժողովրդի ու բանակի կողքին, և պատրաստ ենք մեր ջանքներն ուղղել հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի:

Ստեղծված իրավիճակում, մեր դաշնակից երկրի՝ ՌԴ խաղաղարար ջանքերին զուգահեռ, պետք է անմասն չմնանք ու պատրաստ լինենք թշնամու ցանկացած ոտնձգության: Սա է օրվա հրամայականը»,-ասված է կոչում:

Կոչը ստորագրել են.

Սեյրան Օհանյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ,

Յուրի Խաչատուրով- ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ

Մովսես Հակոբյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ

Միքայել Գրիգորյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ

Հայկ Քոթանջյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ

Լևոն Մնացականյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ

Արշավիր Ղարամյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ

Ալիկ Միրզաբեկյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ

Սամվել Կարապետյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

Արմեն Ղահրամանյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

Վլադիկ Հովհաննիսյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

Վյաչեսլավ Դանիելյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

Վալերի Գրիգորյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

Աշոտ Պետրոսյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր:

Այս խորագրի վերջին նյութերը