Պատերազմը չկա, բայց մենք շարունակում ենք տալ և տալ․ թե այսպես շարունակվի, շուտով ՀՀ-ն աշխարհի քաղաքական քարտեզից կա՛մ կվերանա, կա՛մ կդառնա խղճուկ բան, որ ոչ մեկն ուշադրություն չի դարձնի․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Տխուր օր է այսօր, չկան այն վառվռուն աչքերը, այսօր հավաքվել ենք, որ հիշատակենք մեր հերոսներին, որոնք նահատակվեցին՝ պաշտպանելով մեր հայրենիքը, մեր ժողովրդին և մեր պատիվը։ Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Նա հայտարարեց, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակիցների ու զոհվածներից շատերի հետ մտերիմ է եղել, զրուցել են ռազմաճակատում, խարույկների մոտ, փողոցներում։
«Իրենք երազանք ունեին, պատգամ են թողել։ Այդ երազանքն էր, որ կառուցվի ազատ, անկախ, հզոր, ազդեցիկ երկիր՝ Հայաստան՝ Արցախի հետ միասին, որտեղ կյանքը լինի արդար, բարեկեցիկ, բայց բարեկեցիկ ոչ թե ընտրյալների, այլ ամբողջ ժողովրդի համար, որ իրենք հպարտանան իրենց երկրով, մրցեն ուրիշ երկրների հետ։ Նույն մտքերով էին տոգորված նաև այն տղաները, որոնք գնացին այս պատերազմ և զոհվեցին, այն զինվորները, սպաները, կամավորները, որ հենց առաջին կոչով գնացին պատերազմ և զոհվեցին»,-հայտարարեց Մանուկյանը։
Նա նշեց, թե այս պատերազմն անվանում է տարօրինակ, բայց շատերը, իր խոսքով, արդարացի անվանում են ծախված պատերազմ։
«Այս պատերազմը կարող էր չլինել․ կա՛մ մեծ տգիտություն, կա՛մ մեծ դավաճանություն էր պետք բոլոր բանակցությունները տապալելու, բոլոր դաշնակիցներին կորցնելու, դիմացինին գրգռելու համար։ Երբ պատերազմը սկսվեց, մենք կարող էինք հաղթել, չնայած, մինչև պատերազմը պետք էր անել այն աշխատանքները, որոնք չարվեցին, բայց անհրաժեշտ էին»,-ասաց նա։
Մանուկյանը նշեց, թե որոշ մարդիկ հայտարարում էին, որ 2,5 տարին քիչ ժամանակ էր։
«90-ականներին մենք 2,5 տարում 0-ից բանակ սարքեցինք և խայտառակ պարտության մատնեցինք Ադրբեջանին։ Այս նույն վիճակում Ադրբեջանն էր՝ խայտառակ պարտություն էր կրել։ Նույնիսկ, եթե պատրաստված չէինք, ծայրահեղ դեպքում կարելի էր շուտ կնքել այդ պայմանագիրը, շուտ կնքել պատերազմի վերջը, և կունենայինք քիչ կորուստներ։ Մենք ինչ վիճակում հայտնվեցինք՝ անիշխանություն, անտերություն․ պատերազմը չկա, բայց մենք շարունակում ենք տալ և տալ․ եթե այսպես շարունակվի, շուտով աշխարհի քաղաքական քարտեզից կա՛մ կվերանա Հայաստանը, կա՛մ կդառնա այնպիսի խղճուկ բան, որ ոչ մեկը ուշադրություն չի դարձնի։ Այդպիսի պետությունը չի կարողանա նաև իր ժողովրդի բարեկեցությունն ապահովել, մենք հիմա գլորվում ենք այդ ճանապարհով»,-ասաց նա։
Մանուկյանը հայտարարեց, թե Հայաստանը տարածաշրջանում կարորագույն դեր էր կատարում, հարգված էր ամբողջ աշխարհում, հիմա Նիկոլը Հայաստանը հանում է քաղաքական քարտեզից։ «Ես համոզված եմ՝ մենք նորից ոտքի ենք կանգնելու, կարողանալու ենք մեր իրավունքները պաշտպանել»,-ասաց նա։

Աղբյուրը՝ tert.am