Սա Հայաստանի իշխանությունների ամենաթողության հետևանքն է, պետական իշխանությունը որտե՞ղ է. Թաթուլ Պետրոսյանը՝ սահմանագծման խնդիրների մասին (տեսանյութ)
Չարաբաստիկ հայտարարությունը, որը բնականաբար միջազգային փաստաթուղթ չէ, ուժի մեջ մտավ, որից եկան մեր խնդիրները Սյունիքում, Գեղարքունիքում, վաղը, երբ սահմանները գծվեն, արդեն Տավուշի մարզում ենք խնդիրեր ունենալու: Այս մասին այսօր Եռաբլուրում Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախկին գլխավոր վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:
«Ցավոք, խնդիրները կարող են հասնել մինչև Արարատի մարզի տարածք, սա պայմանավորված է նրանով, որ այդ հայտարարության մեջ հստակ նշված չէ, թե սահմաններն ինչպես են գծվում. GPS-ով ենք որոշում, թե Հայաստանի սահմանները որտեղ են սկսվում և ավարտվում, իսկ ինչու ենք 85-86 թվականների սահմաններով առաջնորդվում, նույն հաջողությամբ կարող էինք Տիգրան Մեծի ժամանակների Հայաստանի սահմանն ընդունել: Սա Հայաստանի իշխանությունների ամենաթողության հետևանքն է, որովհետև 9 կետանոց հայտարարությունը նախատեսում էր, որ պետք է ամեն մեկը կանգնի այնտեղ, որտեղ հասել է, այլ ոչ թե նոր սահմանների գծում լիներ»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր անվտանգ չէ, պաշտպանության հստակ որևէ գոտի չկա, միջոցներ չկան: Վերջինս հարց բարձրացրեց՝ ինչի՞ է նման այն, որ համայնքապետերն են զինվորագրման կոչ անում, որպեսզի սահմանը հսկեն․ «Պետական իշխանությունը որտե՞ղ է»: