Քաղաքական

19.12.2020 12:57


Ալիևի կոշիկը լիզողն ի՞նչ իրավունք ունի գալ Եռաբլուր. Մարգարիտա Խաչատրյան (տեսանյութ)

Ալիևի կոշիկը լիզողն ի՞նչ իրավունք ունի գալ Եռաբլուր. Մարգարիտա Խաչատրյան (տեսանյութ)

Զինվորական համազգեստով մեկը մոտենում է Շուշիում զոհվածի մորն ու ասում է՝ դուք «Եռաբլուր» գալու իրավունք չունեք. տականք, դու գալու իրավունք ունե՞ս, որ մի կողմից հուղարկավորություն է գնում, իսկ մյուս կողմից սեւազգեստ մայրերին վարկաբեկում եք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

«Ինքը ոչ մի տեղի աշխատակից էլ չի, ռազմական ոստիկանության աշխատակիցները իրեն հեռու տարան»,-ասաց նա:

«Դուք ո՞նց եք պատկերացնում, որ բանակում չծառայած դասալիքը պետք է գնա բանակ ծառայող զինվորի շիրինին ու ասի՝ ես խոնարհվում եմ, երբ որ ինքը արդեն Ալիեւի կոշիկը լիզել ա: Ինչ իրավունք ունի Ջաբրայիլում զոհվածների հուշաքարին մոտիկանա ու ասի խորանրհում եմ ձեզ: Դուք երեխեքին տվել ես մսաղաց: Եթե պիտի Ղարաբաղը տայիր, հոկտեմբերի սկզբին տային, 5-6 հազար զոհ չունենայիր: Ու հիմա սեւազգեստ մայրերի վրա մարդ ես ուղարկում, ասում եք՝ դուք «Եռաբլուրից» գնացեք, թող Նիկոլը գա իր երթը անի գնա»,-ասաց նա:

Միջադեպի մասնակից կինն իր հերթին ասաց, որ այդ անձն իրեն ասել ՝ «չես ամաչում, ինչի՞ ես տենց բաներ ասում»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը