Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Լևոն Տեր-Պետրոսյանին համառորեն չեն ցանկանում հասկանալ նրանք, ովքեր կանգնած են նրա կողքին և իրենց համարում են առաջին նախագահի զինակիցը: Բավական ժամանակ է՝ նա երկխոսում է վարչախմբի հետ, իսկ ՀԱԿ մյուս ղեկավարները համառորեն պնդում էին, թե որևէ երկխոսություն լինել չի կարող, քանի դեռ չեն կատարվել բոլոր պահանջները: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը վերցրեց և Լևոն Զուրաբյանի պատմական ասուլիսից հետո շեշտեց, որ երկխոսություն, այնուամենայնիվ, կա: Այսինքն՝ ՀԱԿ առաջնորդը հերթական անգամ «քաշեց» իր թիմակիցներին։
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վերլուծելով երկրում տիրող քաղաքական իրավիճակը՝ առաջին նախագահն ընդգծել է, որ վերջին շրջանում իշխանությունների և իրենց միջև բաց, հրապարակային, շարունակական երկխոսություն է ընթանում: Միակ «նյուասն» այն է, որ Տեր–Պետրոսյանը ուղիղ է ասում իր ասելիքը, իսկ Սերժ Սարգսյանը՝ մշուշոտ։
Հիմա է՞լ ինչ ասի Տեր-Պետրոսյանը, որ նրա մերձավոր շրջապատի անդամները չհերքեն երկխոսության փաստը և գիտակցեն, որ երկրում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որ երկխոսելն արդեն անհրաժեշտություն է:
Հիմա մենք կարող ենք արձանագրել, որ երբ Լևոն Զուրաբյանն ասում էր, թե ոչ մի գաղտնի երկխոսություն չկա, ոչ թե նկատի ուներ, որ երկխոսություն չկա, այլ որ այն գաղտնի չէ, իսկ Լևոնի ֆանատներն էլ կարծում էին, թե երկխոսություն չկա, և մի լավ ուրախացել էին: Փաստորեն նրանց ուրախությունը կարճ տևեց:
Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը նրանց շատ պարզ ասաց, որ լավ էլ բաց երկխոսություն է ընթանում, և նույնիսկ կոչ արեց գնահատել երկրում տեղի ունեցող փոփոխությունները:
Ամենայն հավանականությամբ, այցելելով քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանին և Սասուն Միքայելյանին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նրանց ևս կոչ է արել գնահատել երկրում ընթացող փոփոխությունները: Հիմա շատ–շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ նա քաղբանտարկյալներին չէր այցելում մեկ կամ երկու տարի առաջ կամ ինչու՞ բոլոր քաղբանտարկյալներին չայցելեց: Այդ հարցի պատասխանը ևս Լևոն Տեր-Պետրոսյանն ունի.
«Ես վստահ եմ, որ եթե նախկինում դիմեի խնդրանքով` այցելել քաղբանտարկյալներին, ինձ թույլ չէին տա»: Ընդդիմության առաջնորդը պարտավոր էր ամեն օր դիմել, նստացույց անել, պահանջել, որ իրեն թույլ տան տեսակցել քաղբանտարկյալների հետ: Հիմա նա ասում է՝ տեսակցել եմ այն ժամանակ, երբ թույլ են տվել: Նույն հաջողությամբ նա կարող է ասել, թե մենք իշխանափոխություն կանենք, երբ որ մեզ թույլ տան: Եթե նույնիսկ Կոնգոյում ընդդիմության առաջնորդը նման հայտարարություն աներ, ապա նա ստիպված կլիներ հրաժեշտ տալ մեծ քաղաքականությանը, բայց Հայաստանը մեկ այլ կարգի երկիր է:
Իսկ ամենատխուրն այն է, որ այս իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, Լևոն Տեր-Պետրոսյանի երազած պետությունն է: Մնում է մի պարզ հարց ուղղել նրանց, ովքեր դեռ Տեր-Պետրոսյանի կողքին են` սա՞ է ձեր երազած պետությունը: Եվ անպայման պետք է հատուկ շեշտենք ու առաջին նախագահին հուշենք, որ ինքը կամ իր շրջապատը դեռ հասարակությունը չեն: Այնպես որ, իրենց իսկ բնութագրմամբ մոնղոլ-թաթարական տիպի ավազակապետության ներկայացուցիչների հետ քաղաքական մեկ ուժի երկխոսությունը դեռ պետության և հասարակության երկխոսություն չէ:
Պետության և հասարակության երկխոսությունն իսկապես պետք է մշտական լինի: Երկխոսության բազմաթիվ ձևեր կան, որոնցից մեկն էլ ընտրությունն է: Իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր Տեր–Պետրոսյանի ու Սարգսյանի միջև, որևէ կապ չունի հասարակություն-պետություն երկխոսության հետ: Դա նույնն է, թե Ստալինի ու բռնադատվածներից ոմանց հարազատների հետ «ժողովուրդների հոր» հանդիպումները համարվեր երկխոսություն: Իսկապես, ցինիզմն էլ չափ ու սահման պետք է ունենա:
Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը բոլոր նրանց, ովքեր երջանկացած չեն ընթացող «երկխոսությունից», մեղադրում է գործընթացները չհասկանալու համար: Ավելին, պնդում է, թե եթե գնային այլ ճանապարհով, ապա կկործանեին բոլոր հարցերը: Այստեղ տեղին է հարցնել՝ իսկ ո՞ր հարցերի մասին է խոսքը: Ի՞նչ խնդիր է իր առաջ դրել Կոնգրեսը և ինչի՞ է ձգտում: Եթե համաժողովրդական պայքարի նպատակն էր բանտերը լցնել քաղբանտարկյալներով և հետո պայքարել նրանց ազատարձակման ու ցուցարարներին սպանողներին պատժելու համար, ապա այդ մասին պետք էր հայտարարել 2007թ. սեպտեմբերի 21-ին:
Փաստորեն գոհ են և երջանիկ

Վարդան Մխիթարյան