Կարծիք

19.12.2020 11:40


Անձնական խնդրանք ունեմ. պարտադիր բերման ենթարկել ու ձեր կողքին քայլեցնել Արծրունին, հենց առաջին շարքում

Անձնական խնդրանք ունեմ. պարտադիր բերման ենթարկել ու ձեր կողքին քայլեցնել Արծրունին, հենց առաջին շարքում

Միայն ես տասնյակ ահազանգեր եմ ստացել՝ «դավաճանների երթին» մասնակցելու համար վարչական ռեսուրսի, «օլիգարխիկ ռեսուրսի», «աղանդավորական ռեսուրսի» տոտալ օգտագործման մասին։

Դավաճանի խարան չկրելու ցանկություն ունեցող մեր հայրենակիցներին օգնելու համար, մենք՝ տասնյակ փաստաբաններ, երեկ մեր մասնագիտական լիակատար աջակցությունն առաջարկեցինք ձեզ, «ստիպմա՛ն» ենթարկվող հայրենակիցներ, և, այո՛, այդ հայտարարության հետքերով մեզ արդեն եղել են դիմողներ։

Դուք բոլորդ ունեցել եք և դեռ ունեք շանս՝ չկրելու դավաճանի խարան։ Ձեզ բացատրվել է՝ ում դիմել եթե ստիպում են, և հետո ոչ ոք չասի՝ «մեզ ստիպեցին և մենք քայլեցինք»։

Դուք բոլորդ ունեցել եք և դեռ ունեք շանս՝ չկրելու դավաճանի խարան։ Ձեզ ամեն ինչ մանրամասն ու բազմիցս բացատրվել է՝ ինչպես եղավ ազգային աղետը, և հետո ոչ ոք չասի՝ «մենք մոլորյալ էինք և մենք քայլեցինք»։ Մոլորյալ լինելու ժամանակներն արդեն անցել են։

Դուք բոլորդ ունեցել եք և դեռ ունեք շանս՝ չկրելու դավաճանի խարան։

Բայց իհարկե ընտրությունը ձերն է։ Անձամբ ես կողմ եմ, որ ԲՈԼՈՐ Շուշի հանձնող ստահակներն ինքնաբացահայտվեն, և ուրախ եմ, որ առանձին լրատվականներ արդեն իսկ հայտարարել են, որ լուսանկարահանելու են «դավաճանների երթի» ԲՈԼՈՐ մասնակիցներին։

Հ․Գ. Անձնական խնդրանք ունեմ. պարտադիր բերման ենթարկել ու ձեր կողքին քայլեցնել Արծրունին։ Հենց առաջին շարքում։ Սկզբից մինչև վերջ։ Իսկ վերջը Եռաբլուրի դարպասներն են։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը