Քաղաքական

19.12.2020 11:38


Փաշինյանի երթի մասնակիցներին արդեն ավտոբուսներով բերում են Հանրապետության Հրապարակ

Փաշինյանի երթի մասնակիցներին արդեն ավտոբուսներով բերում են Հանրապետության Հրապարակ

@Mediaport-ի թղթակիցը հայտնում է, որ 20 րոպե առաջ կառավարության շենքի ետնամասում կայանեց ավտոբուս, որի մեջ հիմնականում կանայք են:

Ուղևորներից ոչ ոք մինչ այս պահը չի իջել ավտոբուսից: Ըստ ամենայնի, մարդկանց հրահանգված է սպասել ավտբուսում:

Ավտոբուսի պետհամարանիշն է [200 QQ 61]:

@Mediaport-ը նաև տեղեկացնում է, որ Արցախցի փախստական այն ընտանիքներին, ում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հատկացվել են կացարաններ, ժամը 12։00-ին ավտոբուսներով բերելու են Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի երթին։

Այդ ընտանիքներին զգուշացվել է նաև, որ երթին չմասնակցելու դեպքում մինչև օրվա ավարտն իրենք պետք է լքեն կացարանները:

***

Պետական ապարատում իսկական տեռոր է. վաղ առավոտից զանգում են մարդկանց՝ պարտադրելով ներկայանալ Փաշինյանի երթին։ Պետական աշխատողների ներկայությունը ապահովելու պարտականությունը դրված է Բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանի վրա:

Mediaoprt-ի տվյալներով՝ երթին մարդաքանակ ապահովելու համար մոբիլիզացվել է ամբողջ պետական ապարատը, այդ թվում` ուժայինները` ԱԱԾ, Պաշտպանության նախարարություն, Ոստիկանություն, ՀՔԾ, Քննչական կոմիտե, ԱԻՆ, Ռազմական ոստիկանություն, ինչպես նաև ԱԺ, մարզպետարաններ, թաղապետրաններ ու նախարարություններ: Բոլորին հրահանգված է ներկայանալ աշխատավայր, որպեսզի բացականեր չլինեն:

Ավելի վաղ գրել էինք, որ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը իր բոլոր ձեռնարկությունների աշխատողներին հրահանգել է լինել Հրապարակում: Մյուսների մասին այս պահին տեղեկություններ չկան:

Փաստացի, Հայաստանի իշխանությունը երկրում իր ստեղծած աղետը թողած, զբաղված է մարդաորսով, իսկ սյունեցիները շարունակում են այրել իրենց տներն ու դպրոցները՝ դրանք թշնամուն չթողնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը