Մեկնաբանություն

19.12.2020 11:45


փաշինյանը «փիառվում» է մեր վշտի ու սգի վրա

փաշինյանը «փիառվում» է մեր վշտի ու սգի վրա

Իր ասած «կիրթ ու կառուցողականի» հետ ձեռք-ձեռքի տված՝ նիկոլ փաշինյանն ու նրա գործակից-հանցակից բանակային ու պետական բարձրաստիճան պաշտոնյաները բառի ամենաուղիղ իմաստով կերան Հայոց բանակի գլուխը: Բառի ամենաուղիղ իմաստով՝ փաշինյանն ու իր հանցակիցները հազարավոր ու հազարավոր հայ զինվորականների սպանության և մահվան պատճառ դարձան, այդ թվում՝ հիմար ու չարդարացված հրամաններով:

Բայց փաշինյանն ու իր դիվահարները դա էլ են քիչ համարում: Քիչ են համարում Արցախը կործանելն ու թշնամուն հանձնելը: Քիչ են համարում Սյունիքը թշնամու ուղիղ կրակի տակ դնելն ու, մեծ հաշվով՝ հանձնելը: Վաղը, իհարկե, փաշինյանը ու իրա դավաճանախումբը քիչ կհամարի Վայոց ձորը իրենց դոստին ու մեր թշնամուն հանձնելը: Հետո քիչ կհամարեն Տավուշը թշնամուն հանձնելը: Եթե իհարկե, հասցնեն էլի մեկ շաբաթ մնալ իշխանության ղեկին և այս ընթացքում չհեռացվեն (առնվազն):

Իսկ այսօր, բացի այն, որ քիչ են համարում հազարավոր հայ զինվորների գլուխն ուտելը, նիկոլ փաշինյանն ու իր դավաճանախունտան մի բան էլ ցանկանում են ու «փիառվելու» են մեր վշտի, սգի և կորուստների վրա:

Մարդկային ոչինչ չունեցող այս հրեշը, նեռի գործակիցն ու դժոխքի դեսպանորդը՝ իր գործակից-հանցակիցների հետ, արդեն 40 օր շարունակ ծաղրում է հայ ժողովրդին, ծաղրում ու ծանակում է զոհվածներին և զոհվածների հարազատներին: Այսօր էլ, ահա, որոշել է անարգել զոհերի հիշատակը:

Փաշինյանի նման մեկի ու նրա ճիվաղային, մարդկային նկարագրից զուրկ և հայոց հողում անգամ թաղվելու իրավունքից զրկված հանցակից-թիմակիցներից յուրաքանչյուրի՝ «Եռաբլուր» պանթեոն մտնելն ու ոտք դնելը տեղով սրբապղծություն և անարգանք է:

Բայց նրանք ցանկանում են այդ մի մեղքն էլ ավելացնել իրենց ուսերին: Դա ավելի ծանր մեղք է, քան քրեական օրենսգրքի ծանր հոդվածներով արդեն իսկ շալակածները՝ սկսած պետական դավաճանությունից:

Բացի այն, որ փաշինյանն ու իր հանցավոր և հակահայ խունտան որոշել են սգի, վշտի և ողբերգության վրա «փիառվել», հատուկ այդ նպատակի համար գործարկել է իշխանական բռնաճնշումների հնարավոր բոլոր լծակները:

Սոցցանցերն ուղղակիորեն հեղեղված են տեղեկություններով, որ փաշինյանի հակահայ ռեժիմն ու այն սպասարկող անձնագրով հայ համարվող մեծ ու փոքր պաշտոնավորներն ուղղակիորեն տեռորի են ենթարկում պետական բոլոր հիմնարկների աշխատակիցներին՝ սկսած նախարարույթուններից ու այլ գերատեսչություններից, վերջացրած դպրոցներով ու մանկապարտեզներով: Մասնավորապես, շատ տեղեկություններ են շրջանառվում, որ մարդկանց աշխատանքից ազատելու սպառնալիքով ստիպում են մասնակցել փաշինյանի պիղծ երթին:

Բացի այն, որ շատ ու շատ հայրենակիցների, փաստորեն, սպառնում են, ահաբեկում աշխատանքից զրկելով ու այլ պատժամիջոցներով, դեռ մի բան էլ հարկադրում են պղծվել փաշինյանի երթով, տրորել սեփական արժանապատվության բեկորները:

Բնականաբար, փաշինյանի նման մեկը շատ է ուզում ցույց տալ, որ Հայաստանը ոչնչացնելու, հայությանը պետականությունից զրկելու, Արցախը և, մեծ հաշվով՝ Հայրենիքը թշնամուն նվիրելու դավաճանական իր ընթացքի մեջ «մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ...»:

Անկախ այն բանից՝ դա կհաջողվի՞ նրան, թե՞ ոչ, անկախ այն բանից, թե որքան ահաբեկյալ ու պատանդառված մարդ, ռազմագերուց էլ վատ հոգեվիճակում կմասնակցի նրա նախաձեռնած երթին, անկախ այն բանից, թե փաշինյանի «ջուջուլակեր» մանկլավիկները իրենց ժեխապետի հրամանով քանի՞ ավտոբուս կբերեն, որպես «գլխաքանակ», թե՛ ժեխապետն ինքը, թե՛ նրա դավաճանակիցները, թե դրանց բոլորի ազգուտակը անխուսափելիորեն պատասխան են տալու: Բայց նույնիկս պատասխան տալուց հետո էլ, թե՛ փաշինյանի, թե՛ նրա դավաճանակիցների ու մանավանդ նրանց սերունդների ճակատներին խարանված է լինելու՝ ազգի դավաճան, դավաճանի լակոտ, դավաճանի թոռ, դավաճանի ժառանգ...

Ի դեպ, երբ որևէ իշխանություն, մանավանդ այս քաղաքական ու բարոյական դիակի «իշխանությունը» դիմում է ստիպողաբար «մարդ բերելուն», ինքնին արագացնում է իր կործանման ընթացքը: Սա էլ արժեն նկատի ունենալ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը