Կարծիք

19.12.2020 11:01


Հանցագործը վերադառնում է հանցագործության վայր

Հանցագործը վերադառնում է հանցագործության վայր

Նիկոլ Փաշինյանը որոշել է վարչական ռեսուրսի միջոցով երթ կազմակերպել ու գնալ Եռաբլուր։

Նա որոշել է նաև գնալ Սյունիք։

Եռաբլուրում գերեզմաններն ավելանում են, իսկ Սյունիքում տարածքները կրճատվում են անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին ու ներքին քաղաքականության արդյունքում։ Ստացանք պատերազմ ու կապիտուլյացիա, մարդկային ու տարածքային կորուստներ։

Ու չնայած այս ամենին՝ նա որոշել է անձնական քարոզչական նպատակներով գնալ Եռաբլուր և Սյունիք։

Ժանրի կանոնների համաձայն՝ նա սկզբում պետք է մեկներ Արցախ, բայց այնտեղ Նիկոլը չի կարող վարչական ռեսուրսով լկտի երթ կազմակերպել։ Ուստի ընտրվել է Եռաբլուրը։ Սգի օրվա տակ «Տեսեք, թե ինչքան ժողովուրդ ունեմ» էժանագին շոու է կազմակերպվում։

Նիկոլը գնում է Եռաբլուր և Սյունիք ենթագիտակցական մղումով։ Չէ՞ որ հանցագործը միշտ վերադառնում է հանցագործության վայր։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը