Լրահոս

19.12.2020 10:52


Լոռու մարզում տղան տանը լսել է կրակոցի ձայն, հայտնաբերել մահացած հորը, երկտող և ինքնաշեն ատրճանակ

Լոռու մարզում տղան տանը լսել է կրակոցի ձայն, հայտնաբերել մահացած հորը, երկտող և ինքնաշեն ատրճանակ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Լոռու մարզի գյուղերից մեկի բնակչի մահվան փաստով:

Ժամը 06:30-ի սահմաններում նշված գյուղի բնակիչ Ա. Շ.-ն տանը կրակոցի ձայն է լսել և մոտենալով կրակոցի ձայնի ուղղությամբ, այնտեղ հայտնաբերել է հոր՝ Մ. Շ.-ի դին:

Ահազանգով նշված վայր են ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբն ու քննչական բաժնի քննիչը:

Ժամանել է նաև դատաբժիշկը, ով հայտնել է, որ Մ. Շ.-ն մահացել է աջ ականջի շրջանում ստացած հրազենային վնասվածքից:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ, իսկ նախասրահում գտնվող վառարանի վրա հայտնաբերվել է երկտող, որում եղել է՝ «Ինձ կներեք» գրառումը:

Քննիչի կողմից երկտողը, ինքնաշեն ատրճանակն ու մահացածի տղայի կողմից ոստիկաններին ներկայացրած 9 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտները առգրավվել է:

Նշանակվել են դատաձգաբանական, դատահետքաբանական, ձեռագրաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Այս խորագրի վերջին նյութերը