Քաղաքական

19.12.2020 08:30


Փաշինյանը բեմադրություն է պատվիրել ուժայինների ծառայողներին

Փաշինյանը բեմադրություն է պատվիրել ուժայինների ծառայողներին

Ինչպես ակնկալվում էր` այսօր, մոտ երկու ժամ առաջ ուժային երկու կառույցներին համապատասխան կետից իջեցվել է խայտառակ հրահանգ` վաղը ծառայողները քաղաքացիական հագուստներով ներկայանան աշխատանքի։

Իսկ աշխատանքի ներկայանալը հատկապես վաղը` ԱԱԾ-ի և ոստիկանական համակարգի ծառայողների դեպքում, անտարակույս, վարչապետի թիկունքը և նրա քաղաքական թիմակիցների անվտանգությունն ապահովելն է։ Այսպես է նախատեսված, Yerevan.Today-ին հայտնում է ուժայիններից մեկի աղբյուրը և մանրամասնում, որ իրենց գործողությունների պլանը չի փոխվել, ենթադրում է` վերադասը, որ լարվածությունը մեծ է, ուստի իրենց քաղաքացիական հագուստներով Եռաբլուր տանելը զուտ քաղաքացիների աչքին թոզ փչելուց բացի իրականում մի քանի խնդիր է լուծելու։

Վաղը Նիկոլ Փաշինյանը իր նախատեսած սգո երթով դեպի Եռաբլուրի կբարձրանա, այդպիսով հանրության մեջ փաստորեն նա ի հաշիվ քաղաքացիկան հագուստով ոստիկանների ու անվտանգության զորքի, փորձելու է իր ունեցած վստահության պաշարը ցույց տալ։

Ստացվում է` պատերազմին ընկածների հիշատակության օրվա առթիվ և զոհերի հաշվին Նիկոլ Փաշինյանը վաղը դրսի ու ներս ուժերին կապացուցի, թե իր կողքին համակիրների բանակ կա և ինքը դիակ չէ։ Զավեշտն այն է, որ քաղաքացիական հագուստով ներկայանալու պարտադրանքը կառավարությունից մոտիվացրել են այսպես` կրքերը էլ ավելի չբորբոքելու համար ոստիկանական ուժերի կուտակում սգավոր մայրերը չպետք է տեսնեն, պայթյունավտանգ իրավիճակ է Եռաբլուրում։ Ուստի ծառայությունը պետք է կատարել քաղաքացիական հագուստով։

Բայց դե տղաները հասկացել են, որ իրենք գործիք են դարձել իշխանության ձեռքին, վրդովված բողոքում են, թե ելք չունեն։ «Մենք փաստի առջև ենք կանգնած, մի կողմից հրաման է, չենք կարող չկատարել, մյուս կողմից մեզ սգավոր մայրերը ո՞նց պիտի նայեն վաղը, չէ՞ որ նրանք հսկում են Եռաբլուրում որ իշխանությունը ոտք չդնի այնտեղ։ Իսկ մենք այդ պայմաններում համ հող հանձնող իշխանությանը սատարող քաղաքացի ենք «խաղալու», համ էլ ինչ-որ պահից, երբ լարում սկսվի, (իսկ բախման ռիսկը շատ մեծ է) ուրեմն պիտի քաղաքացիական հագուստով անցնենք հանրային կարգի պահպանման գործառույթին, բայց ո՞նց, տղերքը չեն պատկերացնում, սա նշանակում է քաղաքացիական պատերազմ ուժային հետ, մենք սաբոտաժի ենք գնում, ու այլընտրանքը չունենք, ուսադիրի տակ ենք, վաղը մեզ ծանր օր է սպասվում»,-Yerevan.Today - ի հետ մտահոգ կիսվում են տղաները։

Փաստորեն վաղը մեծ թվով ուժերի կուտակում է նախատեսված վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի անվտանգությունն ապահովելու համար և նրանք բեմադրված սգո երթին կխաղան իրենց դերը իբրև հողատու վարչապետի աջակից համաքաղաքացիներ։

Հիշեցնենք, վարչապետը եռօրյա սուգ է հայտարարել Արցախյան պատերազմին ընկածների հիշատակի համար։ Բախումներից խուսափելու համար Ընդիմադիր 17 ուժերն իրենց սգո երթը ջահերով այսօր երեկոյան կազմակերպեցին բազմահազարանոց բանակով։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը