Հին Շենը հայաթափվում է. մնացել են գյուղապետն ու դպրոցի տնօրենը, Եղծահողում էլ սպասում են Մուրադովի որոշմանը
Շուշիի շրջանի Հին Շեն գյուղում անվտանգության երաշխիքներ չկան. բնակչությունը դուրս է գալիս գյուղից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հին Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը։
Համայնքապետը պատմեց, որ համայնքի հարակից տարածքում, որտեղ ադրբեջանական ԶՈՒ-ն են, ամբողջ օրը երգում են, ուրախանում, ինչից բնակիչները ճնշվում են։
«Գյուղն արդեն հայաթափվում է, մարդիկ տրամադրված են դուրս գալու։ Եթե անվտանգության երաշխիքներ չեղավ, գյուղը կհայաթափվի։ Եթե անվտանգությունն ապահովեն, ժողովուրդը հետ կգա։ Միայն ես եմ ու դպրոցի տնօրենը»,-պատմում է Դավիթ Դավթյանը։
Համայնքապետը հավելեց, որ այս պահին հայ զինվորականներ չկան գյուղում. «Մեր զինվորականներին հանել են, հիմա ռուս խաղաղապահներն են»։
NEWS.am-ը զրուցեց նաեւ Շուշիի շրջանի Եղծահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանի հետ, որտեղ 3 օր առաջ հակառակորդը մի քանի ժամ ժամանակ էր տվել՝ գյուղն ու հարակից տարածքները լքելու համար։
Նա ասաց, որ այս պահին համայնքում վիճակը հանգիստ է։ Երեկ կրկին բանակցություններ են տեղի ունեցել ռուս խաղաղապահների եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ։
«Սպասողական է վիճակը։ Հակառակորդը 3 օր առաջ մեզ ժամանակ էր տվել, սպասում ենք Մուրադովի որոշմանը։ Խաղաղապահների միջոցով երեկ հանդիպում կազմակերպվեց։ Ռուսներն ապացուցել են, որ մենք մեր տարածքում ենք, ազերիներին էլ պարտավորեցրել են մնալ իրենց տեղում։ Խաղաղապահները պետք է Մուրադովին տեղեկացնեին, և վերջնական որոշում կայացվեր։ Հիմա սպասում ենք Մուրադովի որոշմանը»,-պատմեց համայնքապետը եւ հավելեց, որ այս պահին համայնքում ռուս խաղաղապահներ չկան։
Նա նշեց, որ համայնքի բնակչությունը չի տարհանվել. «Բնակիչները գիտակցում են, որ այս գյուղը հայկական է»։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները դեկտեմբերի 13-ից տեւական ժամանակ փակել էին Հին Շեն եւ Մեծ Շեն գյուղերի ելքերն ու մուտքերը՝ ըստ էության, բնակիչներին թողնելով շրջափակման մեջ:
Դեկտեմբերի 16-ին Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հայտնեց, որ Հին Շենը ապաշրջափակումից հանվել է։