Ադրբեջանի նախագահը փաստացի աջակցություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին
Ադրբեջանի նախագահը փաստացի աջակցություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։ Ալիևի խոսքերից ստացվեց, որ «քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին է, Ադրբեջանը կարող է հանգիստ ապրել»: Ավելին, փաստացի նա կրկնեց Փաշինյանի խոսքերը վերջին հարցազրույցից այն մասին, որ «Նիկոլը չէ պարտության գլխավոր մեղավորը»։ Պասերով, տղանե՛ր, պասերով....
Դեռ լավ է, որ «Արծրուն տատու հեքիաթների» ոճի մեջ Ալիևը չասեց, որ «հայկական կողմը իրականում հաղթել է, քանի որ հայկական տանկերը մտան Բաքու և մասնակցեցին շքերթին»:
Փաստորեն, դուք իսկապես Հայաստանը, իսկ ավելի կոնկրետ՝ Կառավարության շենքը վերածել եք բաստիոնի։ Բայց ոչ թե ժողովրդավարության, այլ ադրբեջանական շահերի սպասարկման և պանթուրքիզմի գաղափարների իրագործման։
Ադրբեջանի նախագահը փաստացի աջակցություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին