Կարծիք

18.12.2020 17:00


Այսօր սահմանը Շուռնուխում չի՝ այսօր սահմանը Երևանում է

Այսօր սահմանը Շուռնուխում չի՝ այսօր սահմանը Երևանում է
Երեկվանից հետևում եմ, թե ինչպես են կոչեր հնչում, որ կամավորներով հավաքվենք ու գնանք մեր գյուղերը պաշտպանելու։ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱ՞Ն է այդ ամենը՝ իհարկե այո։ Սակայն երբ պիտի հասկանանք, որ նման կերպով միայն բազմապատկելու ենք թշնամու կողմից նոր հայ գերեվարվածների քանակը։
Չե՞ք ուզում հասկանալ, որ խնդիրը Սոտքում, Կապանում կամ Շուռնուխում չէ։ Խնդիրը լուծողն էլ գյուղապետերն ու քաղաքապետերը չեն։ ԽՆԴԻՐԸ ԵՐԵՎԱՆՈւՄ Է։ Ավելի ճիշտ կլինի այդ կամավորները փողոց դուրս գան, իրենց արժանապատիվ բողոքն արտահայտեն և մեկ օր առաջ օգնեն ձերբազատվել այս դավադիր իշխանություններից։
Այո, այսօր սահմանը՝ Երևանում է և գտնվում է Բաղրամյան փողոցում, Հանրապետության հրապարակում... Մեր թշնամին այնտեղ է։ Այնտեղ, իրենց առանձնասենյակներում նստած այսօրվա վարչապետն ու իշխանավորները հանձնում են մեր Հայրենիքը, իսկ մենք մեր լավագույն տղերքին կոչ ենք անում զենք հայթայթել և գնալ պահելու մեր գյուղերը։ Ինչպե՞ս, եթե այդ գյուղերն էլ, իրենց էլ հանձնում են ադրբեջանցուն։
Այսօր Շուռնուխ գնալու և այն զենքով պահելը նույնն է, թե հավաքվենք և գնանք Ղարսն ու Արդահանը ազատագրելու։ Այո, նույնքան անհույս է, նույնքան ապարդյուն... Թշնամին նստած է Հանրապետության հրապարակում և իր կամակատարների հետ գրիչով է հանձնում Հայրենիքը։
Վերջապես պե՞տք է ուշքի գանք... Վերջապես պե՞տք է մեր կյանքում ինչ-որ բան մտածված անենք...
Վերջապես պե՞տք է հասկանանք, որ նույնիսկ Հայրենիքի համար նահատակվելը պետք է անենք գիտակցված ու մտածված... Վերջապես պե՞տք է համախմբվենք և պայքարենք ԻՍԿԱԿԱՆ ԹՇՆԱՄՈւ ԴԵՄ։ Թե՞ հիմա էլ մնացած հերոսները պետք է գնան սահման, Նիկոլը հողերը տա ու գերեվարվեն... Մի՞թե Խծաբերդի ու Նոր Թաղերի օրինակը մեզ դաս չեղավ։
ՍԹԱՓՎԻ՛Ր ՀԱՅ ԱԶԳ, ՔՈ ՓՐԿՈւԹՅՈւՆԸ ՔՈ ԱԴԵԿՎԱՏՈւԹՅԱՆ ՄԵՋ Է...
Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը