Քաղաքական

18.12.2020 15:50


ԼՂ հարցով համաձայնությունն ընդհանուր առմամբ իրականացվում է․ Պուտին (տեսանյութ)

ԼՂ հարցով համաձայնությունն ընդհանուր առմամբ իրականացվում է․ Պուտին (տեսանյութ)

ԼՂ հարցով համաձայնությունն ընդհանուր առմամբ իրականացվում է, ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ իրավիճակը կայունացնելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Արդեն նշվել է, որ Ռուսաստանը որոշակի միջնորդական ջանքեր է ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու, կրակի լիարժեք դադարեցման հասնելու եւ կայունացման գործընթաց սկսելու համար: Ընդ որում, մենք ձգտել ենք հետեւել առանցքային համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,-ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում:

Նա հիշեցրել է եռակողմ համաձայնության մասին, որը ստորագրվել է նոյեմբերի 9-ին:

«Կարեւոր է, որպեսզի այն հետեւողականորեն իրականացվի: Շփման գծում տեղակայված ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ իրավիճակի նոր սրում թույլ չտալու համար»,-ասել է ՌԴ նախագահը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը